Արագածոտնի՝ պաշտոնանկության լուրից նյարդային մարզպետը բարկացել է
Քաղաքական
Երեկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ հայտնի են դարձել դաշնակցական նախարարների և մարզպետների անունները: Արմեն Ռուստամյանը նշեց, որ Էկոնոմիկայի նախարար կնշանակվի Արծվիկ Մինասյանը, ԿԳ նախարար՝ Լևոն Մկրտչյանը, իսկ Տարածքային կառավարման և զարգացման նախարար՝ Դավիթ Լոքյանը: ՀՅԴ-ին կտրվեն նաև Արագածոտնի և Շիրակի մարզպետերի պաշտոնները. մասնավորապես, Արագածոտնի մարզպետ կնշանակվի Գաբրիել Գյոզալյանը, իսկ Շիրակի մարզպետ՝ Հովսեփ Սիմոնյանը:
ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց զրուցել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ՝ ճշտելու, թե կառավարման 7 տարվա ընթացքում ի՞նչ է արել մարզի համար, պատրա՞ստ է արդեն լքել պաշտոնը, և թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը որոշեց ՀՅԴ-ին զիջել հենց Սահակյանի պաշտոնը:
Սահակյանը բարկացավ, երբ տեղեկացավ, որ իրեն լրագրող է զանգահարում. «Դուք բանուգործ չունե՞ք, ինձ եք զանգում: Ինչի՞ եք զանգում, ի՞նչ խնդիր կա, որ զանգում եք: Դուք բանուգործ չունե՞ք՝ լրատվականից ինձ եք զանգում, էլ չզանգեք ինձ: Չի կարելի, չէ՞»,- նյարդային արձագանքեց մարզպետը:
Սահակյանի ոչ ադեկվատ արձագանքին ի պատասխան, լրագրողը փորձեց ևս մեկ անգամ հստակեցնել հարցը, ինչին ի պատասխան՝ մարզպետն ասաց. «Ես հաշվետվություն եմ տվել, կարող եք մտնել, կարդալ ու վերջ, էլ չզանգեք ինձ»:
Թերևս հասկանալի է մարզպետի նյարդային պոռթկման պատճառը. պաշտոնանկություն՝ 7 տարի իշխանության լինելուց հետո, ճամպրուկային տրամադրություն, բայց նկատենք նաև, որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը մշտապես էլ աչքի է ընկել իր ոչ ադեկվատ պահվածքով:
Վերջինս չի սիրում աշխատել լրագրողների հետ, ցանկացած հարցից հունից դուրս է գալիս և խորհուրդ տալիս իրեն չանհանգստացնել:
Գայանե Համբարձումյան


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը