«Ես ոնց ուզում եմ, տենց եմ անում». Առաքել Մովսիսյան (տեսանյութ)
Քաղաքական
Երեկ ԱԺ Էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովը միաձայն քվեարկությամբ ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանի արարքը որակեց որպես պատգամավորին ոչ վայել պահվածք, որ այդպիսով խախտել է ԱԺ կանոնակարգ օրենքը:
Հիշեցնենք, որ Առաքել Մովսիսյանը սպառնացել էր բռնաբարել, բռնություն կիրառել այն անձանց նկատմամբ, որոնք այս կամ այն կերպ կվիրավորեն Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ու նրա ընտանիքի անդամներին: Առաքել Մովսիսյանի վարքը քննելու համար ԱԺ Էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողով էր դիմել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, որը զուգահեռ հայց էր ներկայացրել նաև դատական ատյաններ:
ԼՈՒՐԵՐ.com-ի փոխանցմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Մովսիսյանն անդրադառնալով երեկվա որոշմանն՝ ասաց. «Ես ոնց ուզում եմ, տենց եմ անում»:
Մանրամասները՝ տեսանյութում.


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար