ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՏԿԱԻ նախարարությունը տարանջատելու նախագիծը
Քաղաքական
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունները տարանջատելու մասին օրենքի նախագիծը: «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքին կողմ քվեարկեց 68, դեմ՝ 20 ձեռնպահ՝ 1 պատգամավոր:
Օրենքի նախագծով նախատեսվում է տարանջատել տարածքային կառավարման և արտակարգի իրավիճակների նախարարությունները: Որոշումը պայմանավորված է քաղաքական համագործակցության արդյունքում առաջացած անհրաժեշտությամբ:
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկել տարանջատմանը: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ «Բարգավաճ Հայաստանը» կտրականապես դեմ է այս նախագծին և չի կարող կողմ քվեարկել դրան: Նա հավելեց, որ ԲՀԿ-ն հաջողություն է մաղթում ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը: ««Բարգավաճ Հայաստանն» ի սրտե ցանկանում է, որ այդ համագործակցությունը հաջողվի՝ հանուն Հայաստանի Հանրապետության զարգացման: Ցանկանում ենք, որ այդ համագործակցության արդյունքում իսկապես հնարավոր լինի լուծել երկրի առջև ծառացած խնդիրները: Սակայն նման նախագծին կողմ քվեարկել մենք չենք կարող, քանի որ դեմ ենք այն սկզբունքին, որ սա արվում է քաղաքական համագործակցության համար»,- եզրափակեց Զոհրաբյանը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը