Կահիրեի ճանապարհը՝ կրակի օղակում․ 31 զոհ Դատարանում պարզ է դառնում՝ ով է թալանչին․ Սերժ Սարգսյան ԿԸՀ նախագահը ՍԴ-ում կմկմում էր․ չենք վստահում, ընտրությունների արդյունքներով 60 հազար ձայն կորավ Մարդկանց իրավունքները պետք է պաշտպանել՝ անկախ նրանց հայացքներից․ Արամ Աբրահամյան Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Լոնդոնի և Բրյուսելի նոր համաձայնագիրը վաղաժամ դադարեցնելը ֆինանսական հետևանքներ կունենա ՀՀ-ում աննախադեպ իրավիճակ է․ ընդդիմադիրները կալանավորված են․ Իվետա Տոնոյան Պեկինը սպառնում է պատասխան քայլերով․ Վաշինգտոնը նոր մաքսատուրքեր է նախապատրաստում Բասի 52-մետրանոց հարվածը վերջին վայրկյանին հաղթանակ բերեց «Բաֆալոյին» Ռուս սահմանապահների հեռացո՞ւմ, TRIPP-ի ճակատագիրը և Շաքիի գործը. ի՞նչ է սպասվում Հայաստանին Հունական լեռան գագաթին հայտնաբերվել է 2900-ամյա սրբավայր. այնտեղ կարող էին պաշտել Արտեմիսին Փաշինյանը կգնա այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունն այլևս գոյություն չունենա․ Աննա Մկրտչյան 

Մենք գալիս ենք փոխելու նախկին ընդդիմությանը. Արմեն Մկրտչյան

Քաղաքական

Այսօր «Հայազն» կուսակցությունը կազմակերպել էր համաժողով, որի ժամանակ առաջարկով հանդես եկան՝ ստեղծել Ազգային հեղափոխական ճակատ։ Իրենց հետագա անելիքների, առաջարկի մանրամասների հետ կապված` ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանի հետ։

- Արմեն, ի՞նչ ասել է Ազգային հեղափոխական ճակատ։ Փոքր-ինչ կմանրամասնե՞ք ձեր առաջարկի էությունը։

- Քանի որ 2016 թվականը նախընտրական տարի է, և 2017-ին բուն ընտրական պրոցեսներն են տեղի ունենալու, մենք որոշեցինք բաց առաջարկությամբ հանդես գալ մեր գաղափարակիցներին, որպեսզի միասնական ճակատով հանդես գանք թե' 2017 թվականի ընտրություններին, թե' հետընտրական զարգացումներին։

- Իսկ ինչո՞ւ հեղափոխական։

-Որովհետև այդ ընտրությանը մասնակցելով` մենք չենք ակնկալում միայն ԱԺ մանդատներ ստանալ ժողովրդից, այլ ակնկալում ենք հեղափոխության մանդատ, որը կստանանք քվեի միջոցով։ Մեր կարծիքով` ինքնահռչակ հեղափոխականությունը չի կարող ապագա և հաջողություն ունենալ, իսկ ընտրությունների արդյունքում ժողովրդի՝ հատկապես ընդդիմադիր ազգային շրջանակների քվեն ստանալով` մենք կկարողանանք լեգիտիմ իրավունքով գործել և մեր առջև դրված բոլոր նպատակներն իրագործել։

- Կարո՞ղ ենք ասել, որ այս պահին ձեր նպատակներից մեկն ապագա խորհրդարանում մանդատներ ունենալն է։

- Մեր գլխավոր նպատակն Ազգային հեղափոխություն իրականացնելն է, իսկ դրա ճանապարհին ընտրություններին մասնակցելը կամ ԱԺ-ում տեղեր ստանալն, ընդամենը տեխնիկական աշխատանքներ են։

- Այսինքն՝ ձեր թեկնածուներն արդեն ունե՞ք։

- Ոչ, պրոցեսն ամբողջությամբ տարբերվելու է դասական նախընտրական պրոցեսներից։

- Ո՞ր ուժերը կամ ովքե՞ր են ընդգրկված լինելու Ազգային հեղափոխական ճակատի կազմում՝ քաղաքացիակա՞ն հատվածը, քաղաքական ուժե՞րը, թե՞ այլ անդամներ են լինելու։

- Չեմ կարծում՝ ճիշտ է քաղաքացիականի և քաղաքականի բաժանումը։ Մեզ հետ միասին աշխատելու ենք այն մարդիկ, ովքեր կիսում են մեր մտահոգությունները և պատկերացումները։ Մենք մարդկանց չենք առաջարկում գալ միանալ կուսակցությանն, այլ բաց առաջարկով ենք հանդես գալիս։ Չենք ուզում, որ ինչ-որ մեկը մտածի, որ այստեղ թիմային խնդիր կա, այսինքն՝ մենք այն թիմով, որով աշխատել ենք, դրանով ուզում ենք սկսել այս պրոցեսը։ Ընդհակառակը` մեր դռները բաց են, եկեք բոլորով միավորենք մեր ուժերը, և ովքեր կստանան մեր համակիրների աջակցությունն ու տեղ կգտնեն ցուցակներում, իրենք էլ կդառնան այս շարժման լիդերները։

- Շարժումն առանձնանալու է նրանով, որ լիդերները երիտասարդներ են լինելու: Այսինքն՝ քաղաքական սերնդափոխությո՞ւն եք նախատեսում։

- Մեր շեշտերից մեկն էլ հենց սերնդափոխությունն է, մյուսը՝ ընդդիմափոխությունը։ Ոչ ոք չի կարող հերքել, որ նախկին ընդդիմությունները հիասթափեցրել են ժողովրդին։ Մենք գալիս ենք փոխելու նախկին ընդդիմությանը, մենք գալիս ենք մեր նոր սերնդի խոսքն ասելու, քանի որ գործընթացի ճնշող մեծամասնությունը երիտասարդներ են։

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոլդովայի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում երկրի անվտանգության համարԿահիրեի ճանապարհը՝ կրակի օղակում․ 31 զոհ Դատարանում պարզ է դառնում՝ ով է թալանչին․ Սերժ Սարգսյան ԿԸՀ նախագահը ՍԴ-ում կմկմում էր․ չենք վստահում, ընտրությունների արդյունքներով 60 հազար ձայն կորավԿիևին 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսավորմանը հավանություն է տվել ԵՄ 24 երկիրԲաթումում թուրք ֆուտբոլասերների հետ բախումների հետևանքով երեք ոստիկան է տուժելՊեսկով․ Պուտինը և Փաշինյանը բանակցությունների ընթացքում կքննարկեն Հայաստանում ռուսական ռազմակայանի հարցը Մարդկանց իրավունքները պետք է պաշտպանել՝ անկախ նրանց հայացքներից․ Արամ ԱբրահամյանԱՄՆ-ն պատրաստել է Գրենլանդիայում ռազմական ներկայության ընդլայնման 500 մլն դոլար արժողությամբ ծրագիրԷդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Լոնդոնի և Բրյուսելի նոր համաձայնագիրը վաղաժամ դադարեցնելը ֆինանսական հետևանքներ կունենա ՀՀ-ում աննախադեպ իրավիճակ է․ ընդդիմադիրները կալանավորված են․ Իվետա ՏոնոյանՄերցը հնարավոր է համարել ԵՄ բյուջեի կրճատումը ավելի քան 204 մլրդ եվրոյով Պեկինը սպառնում է պատասխան քայլերով․ Վաշինգտոնը նոր մաքսատուրքեր է նախապատրաստումԹուրքիայում հերթական գործողությունն է իրականացվել Halk TV հեռուստաալիքի դեմ․ ձերբակալվել է 9 մարդԲասի 52-մետրանոց հարվածը վերջին վայրկյանին հաղթանակ բերեց «Բաֆալոյին» Ռուս սահմանապահների հեռացո՞ւմ, TRIPP-ի ճակատագիրը և Շաքիի գործը. ի՞նչ է սպասվում ՀայաստանինՀունական լեռան գագաթին հայտնաբերվել է 2900-ամյա սրբավայր. այնտեղ կարող էին պաշտել Արտեմիսին Փաշինյանը կգնա այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունն այլևս գոյություն չունենա․ Աննա ՄկրտչյանՀարավային Կորեան ընդլայնում է ռազմածովային ներկայությունը․ Թեհրանը զգուշացնում է նոր լարվածության մասին Նախագծի սկիզբը ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական․ Սերժ ՍարգսյանԿարմիր ծովի ավելի քան մեկուկես կիլոմետր խորքում հայտնաբերվել են ստորջրյա «լճեր», որտեղ կյանքը շարունակվում է առանց թթվածնիՌուսաստանն ու Ուկրաինան նոր հրադադարի շուրջ բանակցություններ են վարում՝ Զապորոժիեի ատոմակայանի պատճառովԹող Նիկոլը հրաժարական տա․ վստահ եք, որ ՔՊ-ից ոչ մի ձայն չի՞ գալու․ ՇարմազանովՄաթեմատիկայի ամենահայտնի չլուծված խնդրի շուրջ աղմուկ է բարձրացել. երկու տարբեր ապացույցի հավակնություն է ներկայացվելՔուվեյթում իտալացի մասնագետների զոհվելուց հետո Եվրամիությունը պահանջում է ճնշում գործադրել Իրանի վրաՄեծ Բրիտանիային ցրտերի պատճառով էլեկտրաէներգիայի դեֆիցիտ է սպառնումՀայաստանը կյանքի տևողությամբ աշխարհում 116-րդ տեղում էԹրամփը լրացուցիչ ավիակիր է ուղարկել Մերձավոր Արևելք․ նոր նախազգուշացում Իրանին«Դա նույնն է, թե պատերազմի ժամանակ ինչ-որ մեկը Հիտլերի մասին ասեր, որ նա լավ ընկեր է»․ Զելենսկին՝ Պուտինին ընկեր անվանած Թրամփի խոսքերի մասին Արհեստական բանականությունը մտնում է սպիտակուցների նախագծման ոլորտ. գիտնականներն արձանագրել են նոր առաջընթացՖինլանդիան չի բացի ՌԴ-ի հետ սահմանը. հատուկ օրենքի գործողությունը կերկարաձգվի մինչև 2028 թվականի վերջը Պայթյուններ, ավիավթարներ ու վտանգավոր պահեր․ տեսարաններ, որոնց անհնար է անտարբեր նայելԻտալիայի խորհրդարանը վավերացրել է օտարերկրացի դպրոցականների մասնաբաժնի սահմանափակումը և դեմքը ծածկող հագուստի արգելքը ՀԷՑ-ը դեկտեմբերի 11-ին կմարի 32 մլրդ դրամի պարտատոմսերը․ Ռոմանոս ՊետրոսյանՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի ստեղծումը կարող է մոտենալ իրականությանը. գիտնականները հույս են կապում «գերհակամարմինների» հետFedEx-ի բեռնատար ինքնաթիռը Մայամիի օդանավակայանում դուրս է եկել թռիչքուղու սահմաններից Բրիտանիան խորհրդարան է ներկայացրել ԵՄ-ի հետ մերձեցման օրինագիծ՝ առանց միասնական շուկա վերադառնալու Ջեյմս Ուեբի աստղադիտակը հայտնաբերել է գրեթե մետաղազուրկ գալակտիկա՝ Տիեզերքի վաղ շրջանից«Մենք լիովին անպաշտպան ենք մնացել կատաղած Ռուսաստանի առջև». Սաակաշվիլի Փաշինյանը հավաքել է ուժայիններին․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են․ Ալիեւը չի թաքցնում գոհունակությունը Ասիայում ու Եվրոպայում նոր լարվածության օջախներ. Պաշտոնանկություն՝ Զինված ուժերումԹրամփը Գոհաբանության օրը կոշտ քննադատության է ենթարկել ներգաղթյալներին և քաղաքական հակառակորդներին Դատախազությունը թմրամիջոցների իրացման համար մեղադրվողից պահանջում է բռնագանձել 136 մլն դրամՀայտնի է դարձել այն երկիրը, որի բնակիչները Եվրոպայում ամենաշատն են գնացքով ճանապարհորդում Լեկլերն ընդունել է Լաս Վեգասում Հեմիլթոնի հետ բախման պատասխանատվությունըԻրանի ԱԳ նախարարը Քուվեյթի վրա հարձակումն անվանել է «պատերազմի պատրաստի սցենար» Եվրամիության առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ յոթնամյա բյուջեի շուրջ Ֆլորիդայում երեկույթի ժամանակ հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել, վեցը՝ վիրավորվել Գերհզոր արագությամբ շարժվող պուլսարը փախել է սեփական աստղի պայթյունից մնացած ամպից
Ամենադիտված