ՀՅԴ-ում էյֆորիա չկա. Արմեն Ռուստամյանը լուրջ է մոտենում կոալիցիային (տեսանյութ)
Քաղաքական
Մենք գտնվում ենք կիսանախագահական համակարգում, 3 թե 13 նախարարը ոչինչ չեն փոխում: Սա կոալիցիա դասական իմաստով չի կարող համարվել, և մեր խնդիրն է անել ամեն բան՝ հարցերն արագընթաց տեմպերով լուծելու համար, որպեսզի երկիրն այս ճգնաժամային վիճակից դուրս գա:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ խոսելով ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության մասին` ասաց ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
«Որևէ էյֆորիա չկա, շատ պատասխանատու և շատ լուրջ ենք այդ հարցին մոտենում` հասկանալով, թե ինչ ծանր բեռի տակ ենք մտնում, բայց ուրիշ ճանապարհ չկա»:
Ըստ պատգամավորի՝ սա գաղափարական քաղաքական ընդհանրություն է, որի հիմքի վրա կարելի է ձևավորել այս համագործակցությունը.
«Սա չպետք է դիտել կոալիցիոն համագործակցություն՝ պորտֆելների բաշխման իմաստով, սա հեռանկարին միտված համագործակցություն է, և մենք շատ երկար ենք բանակցել, որպեսզի կարողնանանք հիմնական տարաձայնությունները հարթել»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը