Նիկոլ Փաշինյանն առաջարկում է կիսել նաև մարզերը՝ Գեղարի և Ունիքի մարզեր (տեսանյութ)
Քաղաքական
Այսօր Ազգային ժողովում շարունակվող` Արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունների տարանջատման մասին քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորն իր ելույթը որակեց կառուցողական, քանի որ ինքն էլ հենց կառուցողական էր տրամադրված՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի «տոնը չփչացնելու համար»:
Նշեց, որ հայ ժողովուրդը, Հայաստանն անհամբերությամբ սպասում է այսօրվա արտահերթ և անհետաձգելի ռեժիմով կայացվող որոշմանը: Համոզված է, որ այդ որոշումը վճռական դեր կունենա բազմաչարչար հայ ժողովրդի հետագա ճակատագրի վրա:
Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովին առաջարկեց, բացի նախարարություններից, տարանջատել նաև մարզերը, օրինակ` թող լինի առանձին Արագածի մարզ և Ոտնի մարզ, թող լինի առանձին Գեղարի մարզ և Ունիքի մարզ:
Փաշինյանի ելույթին արձագանքեց նաև Շարմազանովը. «Վերջին մասը շատ պերեդոզ էր»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը