Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել
Հասարակություն
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, որով հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են մի շարք կազմակերպություններ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, համաձայն հրամանի, երաշխավորվել են «Կրթության ազգային ինստիտուտ»-ը, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիան, «Կրթության առանց սահմանի» հասարակական կազմակերպությունը, «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ»-ը, «Մաստեր Սթայլ» ընկերությունը, «Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարան»-ը:
Հրամանի համար հիմք է հանդիսացել մրցութային հանձնաժողովի եզրակացությունը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը