Հայ ձյուդոյիստները մեդալ չեն նվաճել Դյուսելդորֆի Գրան պրիում
Սպորտ
Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամները' 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչը և Ֆերդինանտ Կարապետյանը (66 կգ), մասնակցել են գերմանական Դյուսելդորֆ քաղաքում ընթացող Գրան պրիին:
66 կգ քաշային կարգը ներկայացնող Ֆերդինանտ Կարապետյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Նաթոն Բուրնսին:
Ժաննա Ստանկևիչը մեկնարկային գոտեմարտում առավելության է հասել գերմանացի Ինես Բեյշմիդի նկատմամբ, այնուհետև պարտվել Մոնղոլիայի ներկայացուցիչ Բունդմա Մունխբաթարին:
Դյուսելդորֆի Գրան պրին մեկնարկել է փետրվարի 19-ին և կավարտվի 21-ին:
Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու