«Շիրակը» հաղթել է 9:1 հաշվով
Սպորտ
«Շիրակը» Սոչիում անցկացվող հավաքի ընթացքում առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել։ Գյումրեցիների մրցակիցը Սոչիի հավաքական թիմն էր։
Մերոնք հաղթել են 9:1 հաշվով։ «Շիրակից» երկուական գոլեր խփեցին Դավիթ Հակոբյանը, Դրիսա Դիարասուբան, Ռումյան Հովսեփյանը, իսկ մեկական գոլի հեղինակ են դարձել Արամ Մուրադյանը, Վահան Բիչախչյանը և Օդիլոն Կուակուն։
Հաջորդ ստուգողական հանդիպումը «Շիրակը» կանցկացնի փետրվարի 23-ին՝ մրցելով «Ուֆայի» հետ։ Այս մասին տեղեկացնում է Գյումրիի թիմի մամուլի ծառայությունը:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու