«Ժողովուրդ». Հրաժարական կտա՞ Գալուստ Սահակյանը
Հայկական Մամուլ
«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանի գործող Սահմանադրությամբ եւ «ԱԺ կանոնակարգ» օրենքով ԱԺ նախագահի պաշտոնանկության այլ ճանապարհ, քան նրա հրաժարականն է, նախատեսված չէ:
Ստեղծված իրավիճակում հարց է ծագում՝ արդյոք հնարավոր է, որ առողջական խնդիրներով պայմանավորված Գալուստ Սահակյանը հրաժարական ներկայացնի, քանի որ նույնիսկ այս բժշկական միջամտությունից ու ապաքինվելուց հետո, հնարավոր է, նույն առողջական վիճակով պայմանավորված չկարողանա շարունակել պաշտոնավարել:
Այս հարցի պատասխանը «Ժողովուրդ»-ը փորձեց ստանալ ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից: Սակայն նա, ըստ էության հարցին պատասխանելու փոխարեն մեզ փոխանցեց. «Դուք, հավանաբար, այդպես էլ չիմացաք, որ որեւէ լուրջ բան տեղի չի ունեցել։ Ճնշումն էր բարձրացել, արյան շրջանառության անցողիկ խանգարում է նկատվել, դրանք անցողիկ հիվանդություններ են»: Մեր այն պնդմանը, որ հարցին կոնկրետ եւ ըստ էության պատասխան ենք ակնկալում. Գալուստ Սահակյանն առաջիկայում հրաժարական կտա՞, թե՞ ոչ, Բաբայանն ասաց, թե արդեն պատասխանել է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից