Անհրաժեշտության դեպքում՝ Հայաստանը Թուրքիայի դեմ պայքարում կմիանա Ռուսաստանին. Արթուր Բաղդասարյանի հարցազրույցը՝ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին
Քաղաքական
Որքան ավելի ուժեղ է բռնկվում սիրիական հակամարտությունը, որքան ավելի է թեժանում հայերի ոխերիմ թշնամի Թուրքիայի առճակատումը Ռուսաստանի հետ, որը Հայաստանի վաղեմի դաշնակիցն ու լավագույն բարեկամն է, այնքան Հայաստանն ավելի է լռում:
Ըստ էության, տեղական քաղաքական էլիտան կարծես բերանը ջուր է առել: Նման լռությունը մտահոգիչ է և նույնիսկ տագնապալի: Ի՞նչ է դա՝ հայտնի հայկական պրագմատի՞զմ: Իր վրիժառու հարևանի՝ Թուրքիայի բարկությունն առաջացնելու վա՞խը, թե պարզապես հեռատեսություն: Հայտնի չէ, թե որ կողմ կթափվի մերձարևելյան արյունալի քաոսը:
Այդ բոլոր հարցերը Ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակից Դարյա Ասլամովան տվել է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ներկայում «Հայկական վերածնունդ» միավորման ղեկավար Արթուր Բաղդասարյանին:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.
Որքան ուժգին է բռնկվում կոնֆլիկտը Սիրիայում, որքան ավելի է թեժանում առճակատումը հայերի երդվյալ թշնամի Թուրքիայի և Հայաստանի հին դաշնակցի ու լավագույն ընկեր Ռուսաստանի միջև, այնքան ցածր է հենց նույն Հայաստանի ձայնը:
Ըստ էության, տեղական քաղաքական էլիտան կարելի է ասել՝ բերանը ջուր է առել: Նման լռությունը վհատեցնում, անգամ՝ անհանգստացնում է: Ի՞նչ է սա՝ հայտնի հայկական պրագմատի՞զմ, վրիժառու հարևան Թուրքիայի զայրույթ առաջացնելու վա՞խ, թե՞ պարզապես հեռատեսություն. Հայտնի չէ, թե որ ուղղությամբ կընթանա արյունալի մերձարևելյան կաթսայատան պարունակությունը: Ինչպես սիրում է ասել իմ հայ կնքահայրը՝ «Կտեսնենք»:
Այս բոլոր հարցադրումները КП-i թղթակից Դարյա Ասլամովան ուղղել է հայտնի քաղաքական գործիչ, Հայաստանի նախկին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար և «Հայկական վերածնունդ» քաղաքական շարժման ղեկավար Արթուր Բաղդասարյանին (համախմբում է 150 հասարակական կազմակերպություն և 12 կուսակցություն): Նա խելացի, զգուշավոր մարդ է, սակայն վճռական ու շատ խոստումնալից: Նրան անվանում են «Հայաստանի քաղաքականության նոր հույս»:
«Մեր զսպվածությունը կարելի է հասկանալ»:
- Դուք այնքան էլ ճիշտ չեք. Մեր երկրի հասարակական շրջանակներում չեն լռում,- պատասխանում է Արթուր Բաղդասարյանը:- Բայց, իրոք, իշխանությունը բարձրագոչ հայտարարություններ չի անում: Բացատրեմ՝ ինչու. Ռուսները արագ մոռացան այն, որ ընդամենը մի քանի ամիս առաջ Թուրքիան համարվում էր Ռուսաստանի համար ռազմավարական կարևոր նշանակության գործընկեր երկիր: Հիշեք թեկուզ «Թուրքական հոսքի» կամ Թուրքիայում ատոմակայանի կառուցման նախգծերի մասին: Ավելին, Թուրքիան ու Ռուսաստանը ստեղծել էին Ռազմավարական խորհուրդ, որը համարվում է քաղաքական համագործակցության բարձրագույն աստիճան: Դուք մտածում եք, որ դա Հայաստանին դո՞ւր էր գալիս: Իհարկե, ոչ: Բայց մենք չխառնվեցինք: Եթե խոսքը Ռուսաստանի շահերի մասին է, ապա մենք չենք կարող նրան քաղաքականություն թելադրենք:
Երկրորդը՝ մեր խնդիրները Ադրբեջանի հետ: Վերջին մի քանի ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կտրուկ վատացել է: Լեռնային Ղարաբաղում ակտիվ հրաձգություն է տեղի ունենում: Բայց նկատեմ, որ մենք չենք կարող մեր գլխավոր դաշնակից Ռուսաստանից պահանջել, որպեսզի նա Ադրբեջանի հետ խզի իր հարաբերությունները: Չնայած հիմա, երբ Ռուսաստանը վերականգնել է պատմական արդարությունն ու վերադարձրել է Ղրիմը, հնարավոր է, նրան ավելի մոտ ու հասկանալի կլինի մեր խնդիրը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ:
Այնպես որ փոքր Հայաստանի լռությունը ռուս-թուրքական հակամարտության մեջ կարելի է հասկանալ: Սակայն ես՝ անձամբ, այս դիրքորոշման հետ համաձայն չեմ: Ես նախաձեռնողական արտաքին քաղաքականության կողմակից եմ՝ եռանդուն ու արդյունքին ուղղված: Մեր հասարակությունը լիովին աջակցում է այն քաղաքականությունը, որը Ռուսաստանը վարում է Սիրիայում, հատկապես ԻՊ-ի հետ կապված (ՌԴ-ում արգելված կազմակերպությունում-խմբ.): Մեզ համար ամեն ինչ ակնհայտ է: ԻՊ-ի ահաբեկիչներն ակտիվորեն աշխատում են նույն Ռուսաստանում, Հյուսիսային Կովկասի տարածքում: Դա նշանակում է, որ այս կառույցի առկայությունը ուղիղ սպառնալիք է Ռուսաստանի ազգային անվտանգությանը, սպառնալիք է նրա դաշնակիցների համար և համաշխարհային սպառնալիք է: Ամեն ինչ պարզ է:
- Ինչ եք կարծում, արդյո՞ք ռուս-թուրքական դիմակայությունը կարող է հանգեցնել բաց հակամարտության:
-Ոչ, որպես պետական գործիչ՝ ես մտածում եմ, որ պատերազմը ոչ մեկին պետք չէ, սակայն Թուրքիան անվստահելի ու անկանխատեսելի է, երբեմն՝ նաև վտանգավոր խաղացող: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ սիրիական ԻՊ-ից Թուրքիա է գնում անմաքս հսկայական նավթաքանակ, որը ահաբեկիչների եկամտի հիմնական աղբյուրն է: Նման բաները չեն կարող իրականացվել առանց Թուրքիայի ղեկավարության իմացության ու խթանման:
Հիմա խոսեմ կործանված ինքնաթիռի մասին. Ի՞նչ էր պահանջում Ռուսաստանը՝ տարրական բաներ. Ներողություն, փոխհատուցում և մեղավորների պատժում: Ի պատասխան՝ ագրեսիվ հռետորաբանություն: Թուրքիայի հետ դժվար է գործ ունենալը: Թուրքերը ասում են մի բան, մտածում են մեկ այլ բան, անում են՝ երրորդը:
«Հիշեք թուրքերի կողմից զավթած հողերը»
- Եթե խոսենք խորհրդարանական խմբակցության՝ «Արդար Ռուսաստանի» նախաձեռնության մասին, այն է՝ 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի կասեցում Ռուսաստանի և Թուրքիայի հետ, ապա ես չեմ տեսնում հատուկ խանդավառություն հայերի կողմից,- նշում եմ ես: - Բայց չէ՞ որ խոսքը բուն հայկական հողերի վերադարձման մասին է, այնպիսի քաղաքների, ինչպիսին Կարսն ուԱրդահանն է: Ավելին, ամեն անգամ, երբ ես լինում եմ Երևանում, ցավով եմ նայում փայլատակող Արարատ լեռան՝ Հայաստանի խորհրդանիշին, որը բռնի զավթել էԹուրքիան: Եթե ինձ՝ օտարիս, դա տհաճ է, ապա ի՞նչ է զգում հայը: Եվ ինչո՞ւ ձեր խորհրդարանը ամենաակտիվ կերպով չսատարեց մեր խորհրդարանի նախաձեռնությունը: Չէ՞ որ սա ձեր շահերից էր: Ավելին, ձեր պատմական հողերի վրա՝Թուրքիայի կողմից զավթված Արևմտյան Հայաստանում, այժմ տեղի է ունենում նոր ցեղասպանություն, այս անգամ՝ քրդերի: Դիարբեքիրը (նախկին Տիգրանակերտը) արդեն քանի ամիս է թուրքական բանակը գնդակոծում են տանկերով ու ականանետներով: Ես եմ դրա ականատեսը: Բայց հայերը լռում են, չնայած, որ սա առիթ է ավելորդ անգամ հիշեցնելու այն մասին, որ նույն այդ տարածքում կոտորել են հայ ընտանիքներին:
- Այստեղ ես ձեզ հետ համակարծիք եմ: Ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի կոշտ արտահայտենք մեր դիրքորոշումը՝ կապված այդ պայմանագրերի հետ, որոնցով մեզանից խլել են մեր պատմական հողերը, նաև կապված Թուրքիայում տիրող այժմյան իրավիճակի հետ:
Հատկապես, որ անցած տարի ողբերգական տարելից էր՝ թուրքերի կողմից իրականացրած հայերի ցեղասպանության հարյուրամյակը: Գնացքը շարժվում է, իսկ մենք դեռ նստած ենք ու ինչ-որ բանի ենք սպասում: Մեզ թվում է, թե մենք շատ փոքր ենք, որպեսզի լինենք ակտիվ խաղացող: Բայց ես կտրականապես դեմ եմ նման մոտեցմանը: Տասնյակ միլիոնավոր հայկական սփյուռքը հզոր ուժ է ոչ միայն Ռուսաստանում, այլև Մերձավոր Արևելքում, Եվրոպայում ու ԱՄՆ-ում: Բայց ոչ ոք չի մտածելու մեր խնդիրների մասին, եթե մենք՝ ինքներս, չորոշենք ամբողջ ձայնով չբարձրաձայնել դրանց մասին:
«Կցուցաբերենք ռազմական օգնություն Ռուսաստանին»
- Ես ձեզ ուղիղ հարց կտամ՝ Եթե Սիրիայի տարածքում ռուս-թուրքական պատերազմ լինի, և (վատագույն տարբերակը) պատերազմը դուրս գա Սիրիայի տարածքից, ապա ի՞նչ պետք է անի Հայաստանը:
- Եթե Ռուսաստանին պետք լինի Հայաստանի աջակցությունը (իսկ մենք ընդհանուր տարածք ունենք Թուրքիայի հետ), ապա մենք, միանշանակ, պետք է անենք ամենը, ինչ պետք կլինի մեր դաշնակից Ռուսաստանին:
- Դուք նկատի ունենք նաև ռազմական աջակցությո՞ւն: Հայերը՝ հիանալի զինյալներ են:
- Անշուշտ նաև ռազմական: Ոչ միայն կարող ենք, այլ նաև պարտավոր ենք ցուցաբերել աջակցություն: Եվ ոչ միայն որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ (ՀԱՊԿ): Մենք նաև Ռուսաստանի հետ ունենք առանձին պայմանագիր, որը երաշխավորում է մեր երկրների սահմանային անվտանգությունը: Հայաստանի տարածքում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան: Ես կարծում եմ, որ դրա ներուժի ինտենսիվ հզորացումը՝ անվտանգության ամրապնդման կարևոր տարր է: Մենք ևս մեր հերթին ունենք պարտավորություններ:
- Բայց չէ՞ որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է:
- Դե իսկ մենք ՀԱՊԿ անդամ ենք: Չէ՞ որ մի ժամանակ ՀԱՊԿ-ն հասկացվում էր որպես ՆԱՏՕ-ի նմանակ: Իսկ հիմա դա հիվանդ երեխա է՝ սերված 6 երկրներից, և եթե մենք ուղղորդված քայլեր չձեռնարկենք՝ նա կդառնա որբ: Իսկ մենք հուսով ենք նրան մեծացնել և լիարժեք չափահաս խաղացող դարձնենք: Հենց այդ նպատակով մենք Երևանում ստեղծում ենք ՀԱՊԿ ակադեմիա, որտեղ կկրթվեն ռազմական կադրեր և կադրեր՝ բոլոր 6 երկրներին անվտանգության ոլորտում: ՆԱՏՕ-ն ունի փորձի փոխանակման իր գործիքները՝ վերապատրաստումներ, ընդհանուր ռազմավարության մշակում, իսկ մենք ոչինչ չունենք: Ահա, երբ մենք ոտքի կկանգնեցնենք մեր ընդհանուր երեխային՝ ՀԱՊԿ-ին (իսկ Հայաստանն այս տարի նախագահում է այս կազմակերպությունում), այդ ժամանակ կվերանան շատ վտանգներ: Մենք պետք է ստիպենք բոլորին հաշվի նստել մեզ հետ:


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար