«Հրապարակ»․ Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից» ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ» Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ» Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում 6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար «Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցել Վաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Kia EV3»-ը կարող է դառնալ ընկերության ամենավաճառվող էլեկտրամեքենան Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո է Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը Կապույտ ու կարմիր երանգներ․ Նամիբիայի աղային հարթավայրը՝ տիեզերքից 2026 թվականին ամենաբարձր կենսաթոշակներ ունեցող երկրների տասնյակը 

Արցախում ևս Սահմանադրությունը հարմարեցնում են նեղ անձնական շահերին. Վահան Բադասյան

Քաղաքական

Երեկ ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների թեմայով քաղաքական խորհրդատվությունների երկրորդ հանդիպումը, որին մասնակցել են «Ազատ հայրենիք», «Արցախի ժողովրդավարական», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Շարժում-88», «Ազգային վերածնունդ» խորհրդարանական կուսակցությունների և Լեռնային Ղարաբաղի կոմունիստական, «Արցախի Արմենական» և «Արցախի հանրապետական» արտախորհրդարանական կուսակցությունների ղեկավարները:

Նշված թեմայով քաղաքական խորհրդատվությունների առաջին փուլը տեղի էր ունեցել փետրվարի 4-ին, որի ժամանակ հանդիպման մասնակիցները պայմանավորվել էին երկշաբաթյա ժամկետում մշակել ու ներկայացնել կուսակցությունների դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:

Արցախում սահմանադրական փոփոխությունների գործընթացի, դրա անհրաժեշտության և այլ հարցերի մասին ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հետ։

- Պարո՛ն Բադասյան, նախ սկսենք նրանից, թե արդյոք Արցախում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը կա՞, թե՞ ոչ։

- Ես նախ ուզում եմ անդրադարձ կատարել Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին։ Հայաստանում փոփոխվեց այն Սահմանադրությունը, որը չէր գործում: Թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում փոփոխվում է Սահմանադրություն, որը ոչ թե գործում է համոզում է հասարակությանը, պետությանը, որ սա անհրաժեշտ է, որ սրանում կան շատ բացթողումներ, այլ չգործող Սահմանադրությունը հարմարեցնում են իրենց։ Ժողովուրդը Հայաստանում «ոչ» ասաց սահմանադրական փոփոխություններին, բայց այդ «ոչ»-ն իրենց պետք չէր, իրենք բռնի կերպով, լծակներով անցկացրին Սահմանադրությունը։ Բայց ի՞նչ փոխվեց։ Տնտեսական վիճակն ավելի է վատացել, արտագաղթն ավելի է շատացել։ Հիմա ստիպված են ոչ թե պետություն, ժողովուրդ պահելու, այլ՝ իշխանություն։ Սա վերջին ճիգն էր իշխանություն պահելու։ Սա ծաղրածուություն է, արդեն պաշտոններ են բաժանում, նախարարություններ են կիսում, կոալիցիա են կազմում։ Պատասխանատվություն չեն կիսում, սա իսկապես ձեռ առնելու բան է։ Երկու անվանում ունեցող նախարարությունները կիսում են, որպեսզի կերակրատաշտին ավելի շատ մարդ մասնակցի։ Հայաստանում սահմանադրական փոփոխությունները կատարել են, հետո տեսել են, որ վատ է վիճակը, հեղինակազրկվել են, գտել են մի կուսակցություն, որը վաղուց է իր սկզբունքներից հրաժարվել, որը կոխկռտել է իր սկզբունքները, որը, սփյուռքում դե ֆակտո իշխանություն լինելով հանդերձ՝ ամբողջությամբ ձախողել է հայապահպանման աշխատանքները, սփյուռքը թողել է անտեր։ Այս ֆոնի վրա կատարել սահմանադրական փոփոխություններ, միմիայն նշանակում է՝ հարմարեցնել նեղ անհատների անձնական շահերին։ Այս անհատներից են Հրանտ Մարգարյանի նմանները, Սերժ Սարգսյանի նմանները և այլն։ Իսկ Արցախում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունն ընդհանրապես չկա։ Եթե մենք ընդհանուր խոսենք՝ խորհրդարանական համակա՞րգն է լավ, թե՞ ներկան, ապա միանշանակ խորհրդարանական համակարգն ավելի լայն ժողովրդավարական հասկացություն է։ Բայց եթե դրա անվան տակ քողարկում են իրենց անհատական շահերը, սա արդեն գողություն է։ Ժողովուրդը դա հասկանում է և «ոչ» ասելու է, բայց այդ «ոչ»-ին բանի տեղ դնող չի լինելու, հաշվի նստող չի լինելու։

- Այսինքն՝ Արցախո՞ւմ էլ լինելու է այնպես, ինչպես Հայաստանում եղավ։ Ժողովուրդն ասելու է «ոչ», բայց իշխանություններն անցկացնելու են «այո՞»-ն:

- Գիտե՞ք՝ Արցախի ժողովրդի համար մի քիչ այլ է։ Արցախի ժողովուրդը կարող է անտարբեր լինել։ Հարցն այն չէ՝ «ոչ» կասեն, թե «այո»։ Հարցն այն է, որ կա ազգային անվտանգության ահազանգ երկրում։ Ազգային ժողովի կազմումը, նախագահի ընտրությունը և գերագույն գլխավոր հրամանատարի՝ վարչապետի նշանակումն ինքնին վտանգ է ներկայացնում թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում։ Այս սիստեմն իրենից վտանգ է ներկայացնում։ Արցախի ներկայիս Սահմանադրությանը ես դեմ էի միայն մի առումով, որ Սահմանադրության մեջ տարածքի ամրակայումը կոնկրետ նշված չէ։ Վերջին հոդվածում նշված է, սակայն շատ լղոզված ձևով։ Ես այն ժամանակ էլ ասել եմ և հիմա էլ ասում եմ՝ մենք ունեցանք շատ վատ Սահմանադրություն, բայց ունեցանք։ Հիմա այդ վատ Սահմանադրությունը չգործեց, շատ խախտումներ են կատարվում, Սահմանադրությունը խախտում են պետական չինովնիկները։ Դա նշանակում է՝ կատարվում է պետական հանցագործություն։ Այդ Սահմանադրության չգործելու համար ոչ ոք պատասխանատվություն չկրեց։ Եվ հիմա փոխել այդ չգործող Սահմանադրությունը, աբսուրդ է։ Ժողովրդի դատին են հանձնում մի փաստաթուղթ, որն աբսուրդ է։ Սա է հարցը։

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից» ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելՎաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ«Kia EV3»-ը կարող է դառնալ ընկերության ամենավաճառվող էլեկտրամեքենանԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԿապույտ ու կարմիր երանգներ․ Նամիբիայի աղային հարթավայրը՝ տիեզերքից2026 թվականին ամենաբարձր կենսաթոշակներ ունեցող երկրների տասնյակըԱրաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 36 ժամ գազ չի լինիՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել էԱՄՆ-ում 20 տարվա ընթացքում առաջին անգամ, հնարավոր է, Կոնգրեսի ընտրություններ անցկացվեն առանց ԵԱՀԿ դիտորդներիԼորդերի պալատի անդամը ելույթ է ունեցել՝ օգտագործելով իր ձայնի արհեստական ​​բանականության կլոնըՀնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)Ջիգանի տունը բռնագրավվել է գրեթե 2 միլիոն ռուբլու ալիմենտի պարտքի պատճառովՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էԲելլա Հադիդը բիկինիով լուսանկար է հրապարակել է սաունայիցԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետԱնաստասիա Ռեշետովան բացահայտել է, թե արդյոք իր երկրորդ հղիությունը պլանավորված է եղելԷդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասերԱՄՆ դեսպան Քիմբերլի Գիլֆոյլի մեկնումը քաղաքական սկանդալ է առաջացրել ՀունաստանումՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևԱլիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցերԻսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրություններըԴավիթ Խուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՀետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ ԿիևինԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱԱրամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալԱռաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվիՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերություններըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտԱդրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ԱբովյանԿանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձըՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն ԵրևանումՌուսաստանը չի բացառում ռուսական դիզելային վառելիքի ԱՄՆ մատակարարման հետ կապված դժվարությունները. ԴմիտրիևԼավրովը ժամանել է ԲաքուԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԿարող եմ ամենահիմար բաներն ասել, ու դուք կծափահարեք. ԹրամփՍեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ Ջրային կոմիտեի նախագահն այցելել է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարներ, ուսումնասիրել «Արփա–Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքը Պալասիո Դոմինգոն Հայաստանում էՌուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՌԴ-ից դիզելային վառելիք գնելու պայմանավորվածության արդյունքը կասկածելի է. Մելոնի
Ամենադիտված