ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ) Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ 

2016-ը՝ առանց ավելորդ ակնկալիքների

Վերլուծական

Այն, որ այս տնտեսական տարին ամենևին էլ հեշտերից չի լինելու մեր երկրի համար, խոսվում էր դեռ 2015-ից: Նման հոռետեսական գնահատականների առիթ տալիս էին ինչպես Հայաստանից դուրս տեղի ունեցող գործընթացները, այնպես էլ բուն երկրում ծավալվող ինչ-ինչ իրադարձություններ, որոնց խորքային վերլուծությունը ստիպում էր անկախ փորձագետներին մեծ ակնկալիքներ չունենալ 2016 տնտեսական տարվանից: Չնայած այս ամենին, սակայն, որոշ տնտեսագետներ (հատկապես իշխանությունների կողմից անթաքույց հովանավորվող) չեն դադարում շեշտել, որ 2015-ն այնքան էլ անբարենպաստ չէր մեր երկրի տնտեսության համար. գրանցել ենք 3% տնտեսական աճ: Թե հատկապես ի՞նչ թիվ է սա, այդպես էլ մնում է չբացահայտված՝ չնայած այն բանին, որ ոմանք պնդում են, թե սա իրականում հանքարդյունաբերության ոլորտում ունեցած որոշակի աճի հիման վրա գրանցված ձեռքբերում է. 2015-ին, հուրախություն բոլորիս, հաջողվեց ոլորտում գրանցել 50%-60% աճ: Սակայն եթե նույնիսկ դա այդպես է, ապա միևնույն է՝ այն մեզ չի կարող մխիթարել, քանի որ ողջ տնտեսությունում գրանցել աճ՝ բացառապես մեկ ոլորտի հաշվին, կնշանակի ունենալ ի սկզբանե դատապարտված տնտեսական համակարգ:

Անկախ այն բանից, թե ով ինչպես է մտածում, իշխանամետ է, թե ընդդիմադիր, բոլորը համակարծիք են մեկ բանում. 2016-ին տնտեսական իրական աճ ունենալու համար մեզանից պահանջվելու են տիտանական ջանքեր ու իսկական անձնազոհություն: Ակնհայտ է, որ տնտեսական աճի համար անհրաժեշտ է, որպեսզի երկիրը նախևառաջ ունենա միկրոտնտեսական կայուն միջավայր, ինչը Հայաստանում գործնականում բացակայում է. միայն 2015-ին մի շարք բրենդեր ստիպված եղան կա՛մ, առհասարակ, դադարեցնել իրենց գործունությունը ՀՀ տարածքում, կա՛մ կլանվել այլ ընկերությունների կողմից:

Հասկանալի է, որ նման պարագայում ակնկալել լուրջ ներդրումներ ՀՀ-ում, ոչ ոք չի կարող, քանի որ ցանկացած պոտենցիալ ներդնող կարևորում է տվյալ երկրի տնտեսական դաշտի, միջավայրի կայունությունը, այսպես ասած՝ հանդարտությունը՝ զերծ անակնկալ զարգացումներից. այս առումով, ցավոք, մենք նրանց ոչինչ չունենք առաջարկելու: Դե իսկ հիմա այս ամենին գումարեք Հայաստանի՝ գրեթե օրեցօր աճող արտաքին պարտքի բեռը, որպեսզի հասկանաք, որ բարձրագոչ խոստումները՝ տնտեսական աճի հետ կապված, պարզապես դատարկ խոսքեր են. շաբաթ չկա, որ պարտք չվերցնենք: Հետաքրքիր է՝ այդ ինչպե՞ս ենք կարողանալու սպասարկել այդ պարտքը ու դրան գումարած էլ տնտեսական աճ ունենալ… Որոշ մասնագետներ էլ այս ամենին գումարում են մեր երկրից ապօրինի ֆինանսական արտահոսքերի խնդիրը, որը զգալի գումար է կազմում՝ մոտ 2 մլրդ դոլար:

Դե ինչ, կարծում ենք բոլորիդ համար պարզ է, որ 2016-ից առանձնակի սպասելիքներ չարժե ունենալ, ավելին՝ կարելի է ձեռքբերում համարել անգամ այն, եթե մեզ հաջողվի պահպանել գոնե 0-ական տեղաշարժ տնտեսության մեջ, քանի որ հուսալ, թե այս անգամ էլ հանքարդյունաբերությունը կարող է իրավիճակ փրկել, ոչ մի կերպ չենք կարող. պղնձի գներն այդպես էլ չեն կարգավորվում, ինչն էլ, այսպես թե այնպես, արտացոլվելու է ՀՀ տնտեսության վրա՝ բացասական միտումով:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում
Ամենադիտված