Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին Լիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչի Ոչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել է Միջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախում Ադրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետով Փաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համար Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունը Այս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿ Չեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի Հայաստան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ին Մասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքները 

Ու եղավ Սումգայիթը...

Հասարակություն

Այսօր, երբ ողջ հայությունը հիշում է Սումգայիթյան ջարդերը, ինչը կարելի է համարել մերօրյա Եղեռն, ուզում եմ մի քանի դրվագ պատմել Սումգայիթյան ջարդերը «կազմակերպած մի քանի երիտասարդ խուլիգանների» դատավարությունից: Ես և իմ գործընկեր Ջիվան Բալագյոզյանը հնարավորություն ենք ունեցել ներկա գտնվելու այդ «խուլիգաններից» հինգի դատավարություն կոչված ֆարսին և լուսաբանելու այն: Մենք մեր ռեպորտաժներում տվել ենք այդ «միամիտ խուլիգանների» ազգանունները, ուստի հիմա չեմ ուզում կրկնել այդ ստահակների անունները, պարզապես ուզում եմ հիշեցնել մի քանի տարօրինակություններ, որ գրավեցին «Արմենպրես»-ի թղթակիցների ուշադրությունը:

Սկսենք դատարանի դահլիճից: Դատավարություն կոչված ֆարսը տեղի էր ունենում ԽՍՀՄ Գերագույն դատարանի դահլիճում, որը գտնվում էր Մոսկվայի կենտրոնում' Վորովսկու փողոցի վրա: Այդ եռահարկ շենքում երկու տասնյակից ավելի դահլիճներ կային, որտեղ միաժամանակ տեղի էին ունենում այս կամ այն գործի դատավարությունները: Այդ օրերին կենտրոնական դահլիճում տեղի էր ունենում Լեոնիդ Բրեժնևի փեսայի' Յուրի Չուրբանովի դատավարությունը: Բնական է, դահլիճում տեղ չէր լինում: Բայց թե ինչու էր Սումգայիթի «հերոսների» դատը տեղի ունենում այդ հսկա կառույցի ամենափոքր դահլիճում, հասկանալի չէր: Այդ դատին ուզում էին ականատես լինել մի քանի տասնյակ սումգայիթցիներ, ովքեր վաղ առավոտվանից հերթ էին զբաղեցնում, և որոնց համար դահլիճում տեղ չէր գտնվում:

Ես և Ջիվանը, որ ունեինք ԽՍՀՄ Գերագույն դատարանի նախագահ Վ. Ի. Տերեբիլովի ստորագրությամբ հատուկ անցաթղթերը, հազիվ էինք խցկվում այդ դահլիճը: Մի անգամ մենք նշված ժամից բավականին շուտ էինք եկել և ականատես եղանք դահլիճի «լցոնման» արարողությանը: Դատարանի դահլիճից մենք տեսանք, թե ինչպես շենքի բակ մտավ մի փակ մեքենա, որից իջան քսանից ավելի սլավոնական արտաքինով երիտասարդներ, ՊԱԿ-ի, ուսումնարանի սաներ, ովքեր խրոխտ քայլքով մտան դահլիճ և զբաղեցրին «հանդիսատեսի» համար հատկացված տեղերը: Հետո այդ ֆարսի կազմակերպիչները դահլիճ թողեցին մի քանի սումգայիթցի հայերի, ովքեր համոզվեցին, որ դահլիճում իրոք տեղ չկար: Ահա այսպես էին նրանք ապահովում դատավարության «թափանցելիությունը»:

Երկրորդ տարօրինակությունը դատավոր Ռայմոնդ Բրիզեի «չեզոք» կեցվածքն էր, որից «ադրբեջանամետության» հոտ էր գալիս: Այդ դատավորը, կարծես, բազմել էր նախագահի աթոռին, որպեսզի լրացուցիչ խնդիրներ ստեղծեր Սումգայիթի զոհերի իրավունքները պաշտպանող փաստաբաններ Ռուբեն Ռշտունու և Գալինա Շաբոշնիկովայի համար: Ամեն անգամ դատավարության սկզբին երևանցի դատապաշտպաններն այդ «դատավորին» ինչ-ինչ միջնորդություններ էին անում: Այդ Բրիզեն, որպես կանոն, մերժում էր, կամ, ծայրահեղ դեպքում, երեք-չորս միջնորդությունից բավարարում էր միայն մեկը: Օրինակ, նիստերից մեկի ժամանակ Ռշտունին և Շապոշնիկովան միջնորդություն ներկայացրին, որպեսզի դատարան կանչվեն և որպես վկա հարցաքննվեն կուսակցության Սումգայիթի քաղկոմի առաջին քարտուղար Մուսլիմզադեն և քաղգործկոմի նախագահ Մամեդովը: Թեև երկուսն էլ արդեն նախկին էին, բայց սումգայիթյան «բարդուղիմեոսյան գիշերվա» ժամանակ նրանք քաղաքի տերերն էին, առանց որոնց ոչ մի հարց չէր կարող լուծվել, ուր մնաց, թե' զանգվածային այդ սպանդը:

Այդ դատավոր կոչվածը մերժեց փաստաբանների միջնորդությունը: Դե, դա հասկանալի էր. այն ժամանակ այդ «տրամաչափի» ղեկավարների, թեկուզ նախկին, դատարան չէին կանչում: Գորբաչովյան «պերեստրոյկայի» տարիներին քննադատության թիրախ կարող էին դառնալ միայն տնային կառավարիչները, հայտնի ԺԷԿ-ի պետերը: Ահա թե ինչու դատավորը որոշեց դատարան հրավիրել Սումգայիթի համար 12 ԺԷԿ-ի պետ Մամեդովին և գլխավոր ինժեներին, ովքեր իրենց հայազգի բնակիչներին հորդորել էին տնից դուրս չգալ, ապավինել իշխանությունների օգնությանը: Եվ նրանք, ովքեր անսացին ԺԷԿ-ի պետի հորդորներին, տուժեցին առաջին հերթին, քանի որ այդ «փոքրիկ խուլիգանները» ներխուժում էին նրանց բնակարանները և հաշվեհարդար տեսնում հայերի նկատմամբ: Այդ պետերի խորհուրդներից մեկն էլ այն էր, որպեսզի դյուրահավատ հայերը գիշերն իրենց տների լույսերը չանջատեն: Հենց այդ լուսավորված բնակարաններն էլ դառնում էին հարձակումների թիրախ:

Մեկ ուրիշ վկայից էլ՝ Սումգայիթի հեռախոսային հանգույցի պետից, դատարանն ուզում էր իմանալ, թե ինչու քաղաքի հայազգի աբոնենտների հեռախոսները բոլոր «երեք ժամերի» ընթացքում չէին աշխատում, երբ մյուսների հեռախոսներն աշխատում էին:

Այս «երեք ժամ» բառակապակցության հեղինակը տխրահռչակ գենսեկ Գորբաչովն էր, ով առանց ամոթի զգացում ունենալու ի լուր աշխարհի հայտարարեց, որ Բաքվում տեղակայված խորհրդային զորքերը ընդամենը երեք ժամով են ուշացել: Սուտ է, երիցս սուտ: Բաքվից Սումգայիթ երեք ժամում կարելի է հասնել ոչ թե մեքենայով, ոչ էլ հեծանիվով. ընդամենը 30 կիլոմետր ճանապարհը կարելի էր կտրել-անցնել ոտքով: Այո… Պերեստրոյկայի առաջնորդը հերթական անգամ ստում էր: Դե, նա մեղավոր չէր: Այն օրերի երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր ազգամիջյան բախում, իսկ այդպիսիք կային, ԽՄԿԿ ղեկավարները համարում էին անդաստիարակ երիտասարդ խուլիգանների «չարաճճիությունը»: Ահա թե ինչու 20-րդ դարի հայերի հերթական կոտորածը որակվեց իբրև «մի խումբ խուլիգանների» արարք: Եվ որպես այդ գաղափարախոսության վառ ապացույց, ուզում եմ հիշեցնել, որ սումգայիթյան ջարդերից ընդամենը երեք-չորս ամիս անց համամիութենական կոմերիտական կազմակերպությունները Սումգայիթի երիտասարդական այդ կազմակերպությանը պարգևատրեց փոխանցիկ կարմիր դրոշով, չզարմանաք… երիտասարդների ինտերնացիոնալ դաստիարակության համար:

Երրորդ տարօրինակությունը դա «թարգմանիչների» պրոֆեսիոնալ պատրաստվածությունն էր: Թարգմանիչները հաճախ սխալ էին թարգմանում, մեկ-մեկ էլ խորհուրդ էին տալիս ամբաստանյալներին տալ այս կամ այն պատասխանը: Դահլիճում ներկա սումգայիթցիները, որ քաջ տիրապետում էին ադրբեջաներենին, փորձում էին դատավորի ուշադրությունը հրավիրել այդ կեղծարարության վրա, արդյունքում… դատավորը սպառնում էր նրանց դահլիճից դուրս հրավիրել դատական պրոցեսը խանգարելու համար: Ահա այսքանը…

Լևոն Ազրոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում պարենային իրավիճակի կտրուկ վատթարացման մասինBloomberg. ԱՄՆ-ը առաջին անգամ հականավային հրթիռներ կտեղակայի Թայվանի մոտ գտնվող կղզումՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասինԼիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչիԱՄԷ նախագահի խորհրդականը Flydubai-ի միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակումՈչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել էԵՄ պաշտոնյաները ձգտում են Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ. ՄիրոշնիկՄիջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախումԱդրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետովԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայիցՓաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համարՓրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունըԱյս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿՏարիների թարմացումները չեն երաշխավորում սմարթֆոնի բոլոր նոր գործառույթները. BGRՉեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի ՀայաստանՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ինՄասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքներըՓաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքըԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըՎենսը խոստովանել է, որ Կոնգրեսի ընտրությունները կազդեն նախագահական մրցավազքում իր մասնակցության վրաՀարցված ռուսաստանցիների 72 տոկոսը դրական է գնահատում Պուտինի աշխատանքըՎենսը արհեստական ​​բանականության շուրջ աղմուկը համեմատել է COVID-19 համավարակի հետՍերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել էՀայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալՎոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրերԱյնթապում բախվել են «Մերսեդես»-ն ու անչափահաս աղջկա վարած մոպեդը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀունգարիան Ուկրաինա ո՛չ զորք, ո՛չ զենք չի ուղարկի. ԱԳՆՄարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էՀայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունըՌուսաստանը կարող է մասամբ վերականգնել դիզելի արտահանումը՝ ավելցուկի դեպքումԹրամփի խոսքերը կարող են հուշել Ուկրաինային ռազմական օգնության վերանայման մասին. վերլուծաբանՊետությանը պատճառված վնասի հատուցման վարույթով առգրավվել և ՊՆ-ին է հանձնվել ժամանակակից տեխնիկա՝ իր լրակազմովՊետդեպարտամենտը հաստատել է Եգիպտոսին 320 միլիոն դոլարի ռազմական օգնության տրամադրումըԼուկաշենկո․ «Եթե վստահ եք, որ Ֆրանսիան ձեր կոնյակը կգնի, ապա գնացեք ԵՄ»ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ղասսան Խալիլին«Քույրս 3 մատը կորցրել է»․ Շաքիում վիրավորված կնոջ քույրը մանրամասներ է պատմելՀիմա նա պետք է սովորի վերահսկել իր էգոն, ֆուտբոլը նրան չի սպասի․ Մոուրինյուն՝ Ռոնալդուի որոշման մասինՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումՄի շարք բնակավայրերում գազամատակարարումը կդադարեցվիԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին պայթեցման աշխատանքներ կլինեն. «Ճանապարհային դեպարտամենտ»Զինծառայող է մահացել. Եվրոպային կենդանի-կենդանի խժռում են. ԹրամփԱյս ընտրությունները խաղաղության մասին էին, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ ՋուլհակյանՇաքիի բնակիչ․ «Կինը տուն է եկել, տեսել է՝ ադրբեջանցին իրենց մահճակալին պառկած է եղել, հետո նա կրակել է»Գազամատակարարման համակարգ ջուր է ներթափանցել. Շենգավիթում գազ չի լինի Արթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել էԼիոնում կայացել է Հայաստան–Օվերն-Ռոն-Ալպ տնտեսական համաժողով՝ նվիրված ագրոպարենային ոլորտին և ագրոտուրիզմինՊոմպեյ․ մոխրի տակ մնացած պատմությունԺաննա Անդրեասյանը աշխատանքային այցով մեկնում է Թբիլիսի
Ամենադիտված