Սա մյուս խաղերի նման հերթական հանդիպումն է. Զիդանը՝ գլխավոր մարզչի պաշտոնում մադրիդյան առաջին դերբիի մասին
Սպորտ
Իսպանիայի առաջնության շրջանակներում «Ատլետիկոյի» դեմ խաղից առաջ «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է, որ Մարսելոն վնասվածքի պատճառով չի մասնակցի հանդիպմանը, Պեպեն և Գարեթ Բեյլը դեռ խաղային մարզավիճակում չեն, իսկ մնացած ֆուտբոլիստների հետ ամեն բան կարգին է:
«Սա իմ առաջին մադրիդյան դերբին է՝ գլխավոր մարզչի պաշտոնում և ինձ համար կարևոր է, որ թիմը լավ հանդես գա: Բավականին լավ ենք պատրաստվել նախորդ շաբաթվա ընթացքում և պատրաստ ենք ցուցադրել մեր հնարավորությունները: Այո սա դերբի է, սակայն այս խաղը բոլոր մյուս խաղերի նման հերթական հանդիպումն է»,- Զիդանի խոսքը մեջբերում է իսպանական մամուլը:
Նշենք, որ հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 19:00-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու