Զիդանի համար անհավանական բարդ կլինի «Բարսելոնային» գահից իջեցնելը. Մակմանման
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Սթիվ Մակմանմանը հայտարարել է, որ Զինեդին Զիդանին առաջիկա տարիներին չի հաջողվի շրջանցել «Բարսելոնային»:
«Կարծում եմ՝ Զիզուն հիանալի մարզիչ կդառնա: Սակայն բանն այն է, որ Զիդանի համար անհավանական բարդ կլինի «Բարսելոնային» գահից իջեցնելը: Գոնե միայն նրա համար, որ «Ռեալի» լավագույն խաղացողը՝ Կրիշտիանու Ռոնալդուն, արդեն 31 տարեկան է: Չգիտեմ՝ արդյոք անցել է նրա խաղի պիկ շրջանը, բայց փաստն այն է, որ կատալոնացիները դառնում են ավելի ու ավելի լավը: Այնպես որ՝ «Ռեալի» համար ծայրահեղ ծանր կլինի «Բարսելոնային» առաջիկա 2-3 տարին շրջանցելը, սակայն սա չի խանգարի Զիդանին դառնալ մադրիդցիների լավագույն մարզիչներից մեկը»,- ասել է Մակմանմանը Omnisport-ին տված հարցազրույցում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու