Լուի Վան Գալը ներողություն է խնդրել՝ մրցավարի առջև ընկնելու համար (տեսանյութ, լուսանկարներ)
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալն Անգլիայի առաջնության շրջանակներում «Արսենալի» (3:2) դեմ հանդիպմանը վիճաբանել է հանդիպման 4-րդ մրցավարի հետ և ընկել գետնին՝ ակնարկելով, որ մրցակցի ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսը սիմուլացիայի է դիմել:
64-ամյա մարզիչը խաղից հետո ներողություն է խնդրել այդ դրվագի համար:
«Դա ավելորդ էր. այդ պահին լցված էի էմոցիաներով: Չի կարելի նման կերպ վարվել մրցավարների հետ: Երբ նստարանին էի, ինձ քննադատում էին, լքեցի այն, նորից վատ էր: Իրարկե, ես ճիշտ չէի և պետք է ներողություն խնդրեմ»,- Վան Գալի խոսքը մեջբերում է Goal.com-ը:




















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու