ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ) Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ 

«Ատկատների» անզուգական վարպետը

Վերլուծական

Հայաստանի Հանրապետության պետական օղակներում կան չինովնիկներ, որոնց կերտած կարիերան բավական երկար տարիների պատմություն ունի: Եթե ոմանք այս հանգամանքը կարող են համարել միանգամայն դրական՝ հաշվի առնելով մարդկանց ունեցած կենսափորձը, ապա որոշներն էլ սույն փաստը հակված են դիտարկել մեկ այլ՝ տվյալ չինովնիկի համար ոչ այնքան բարենպաստ դիտակետից: Իսկ դիտակետն այդ, պարզվում է, հայաստանյան իրականությունից այնքան էլ կտրված չէ. պետական պաշտոններում երկար տարիների փորձ ունեցող անհատները, ինչպես կյանքն է բազմիցս ապացուցել, արհեստավարժ են ոչ միայն աշխատանքային համապատասխան գործառույթներ իրականացնելիս, այլև բավական հմտորեն տիրապետում են նույն այդ պետական պաշտոնը սեփական շահերին ծառայեցնելու նուրբ արվեստին:

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, այն պետական մարմիններից է, որոնք, գոնե վերջին ժամանակներս, իրենց այնքան էլ ակտիվ չեն դրսևորում: Այս կառույցը, եթե չենք սխալվում, իր մասին ակտիվորեն հիշել էր տվել անցյալում էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված խժդժությունների օրերին:

Իսկ Նազարյանի՝ հանրության ու ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնվելու վերջին դեպքն օրերս տեղի ունեցավ հայրենի խորհրդարանում, ուր Նազարյանն ԱԺ նիստում ներկայացնում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016-ի գործունեության ծրագիրը: Թե որքանով է արդյունավետ այս պետական կառույցի աշխատանքը, մի քանի անգամ արդեն առիթ ունեցել ենք պարզելու. այն գրեթե զրոյական արդյունավետությամբ գործող կառույց է՝ փաստացի ի վիճակի չլինելով ազդել որևէ մեկի որոշման վրա:

Չէ՛, այնպես չէ, որ Ռոբերտ Նազարյանը գոհ չէ իր կյանքից, ինչ ճիշտ է՝ ճիշտ է, մարդն այդ առումով բողոքելու տեղ քիչ ունի. միգուցե ուժերը չեն բավարարի համեմատվել հայրենի օլիգարխների հետ, բայց դե դա չի նշանակում, որ օրվա հացի կարոտ է. լավ էլ տեղավորվել է կոռուպցիոն բուրգի միջին հարկերում ու «մանդրից» պետական բյուջեի «հերն անիծում է»:

Ձեզ ասածն ապացուցող փաստե՞ր են անհրաժեշտ՝ խնդրեմ. պարզվում է՝ 2016 թվականի համար հանձնաժողովի նախատեսած գնումները կազմում են մոտ 85 մլն դրամ: Մասնավորապես՝ ընթացիկ տարվա համար ՀԾԿՀ-ն գնել է մոտ 26 տոննա պրեմիում տեսակի բենզին՝ վճարելով 11 մլն 583 հազար դրամ: Նշենք, սակայն, որ հանձնաժողովը պրեմիում տեսակի բենզինի 1 լիտրը գնել է 450 դրամով, այն պարագայում, երբ այժմ այն վաճառվում է 400-410 դրամով: Թե ինչու է հանձնաժողովը 40-50 դրամ թանկ գնել բենզինը, այս մասին պաշտոնական փաստաթղթերում որևէ բացատրություն չկա: Նշենք, որ սա ընդամենը մի նվազ օրինակ է այն ատկատներից, որ սույն կառույցն արել է:

Դե իսկ «պադավատների» հարցում ՀԾԿՀ-ին, առհասարակ, հասնող դժվար թե գտնվի. 12 ծառայողական ավտոմեքենա ունի այս կառույցը: Փառահեղ է, այնպես չէ՞: Ա՛յ քեզ Նազարյան: Դե հիմա գնացե՛ք ու որտեղ ձերը կասեք, այնտեղ էլ Նազարյանի՛նը բարձրաձայնեք… Եվ այս կառույցից դուք ինչ-որ հույսեր եք կապում, կարծում եք՝ արդարության ու ճշմարտության ջատագովնե՞ր են այստեղ պաշտոնավարողները: Լա՛յն բացեք ձեր աչքերն ու համոզվե՛ք, որ կառույցն այս ամենևին էլ չի համապատասխանում իր հնչեղ անվանը…

Իհարկե, համարել, թե Նազարյանի գլխավորած կառույցը Հայաստանում միակն է, որ ատկատների ու չարաշահումների ճանապարհով փոշիացնում է պետական բյուջեի փողերը, անարդար կլիներ. գործնականում չկա մի պետական կառույց, ուր այս պախարակելի երևույթը տեղ չունենա, ինչը վկայում է համընդհանուր վերահսկողության բացակայության մասին. մեզանում բավարարվում են ընդամենը կոչեր հնչեցնելով՝ խուսափելով իրական քայլերից:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում
Ամենադիտված