Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով 2 մարդ է մահացել
Հայաստան
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ' երկու անձի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական տվյալներով, 2016 թվականի փետրվարի 26-ին' ժամը 17:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի Հենրիկ Աբրահամյան փողոցում 24-ամյա Ն. Գափոյանի վարած «ԲՄՎ 735» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Վթարի հետևանքով վարորդը և ուղևոր 23-ամյա Հ. Գափոյանը տեղում մահացել են, իսկ Ա. Ներսիսյանը (ծնված 1980թ.) և Գ. Ասլանյանը (ծնված 1990թ.) մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառի ԲԿ» ՓԲԸ:
Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են քննչական գործողություններ' վթարի պատճառները պարզելու համար:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը