«Օսկար» մրցանակաբաշխությանը հարգանքի տուրք մատուցվեց Քըրք Քրքորյանի հիշատակին (տեսանյութ)
Գիտություն և Մշակույթ
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարի» 88-րդ մրցանակաբաշխության ժամանակ հարգանքի տուրք է մատուցվել «Metro-Goldwyn-Mayer»-ի հիմնադիր հանգուցյալ Քըրք Քրքորյանի և բոլոր նրանց հիշատակին, ովքեր հեռացել են կյանքից նախորդ տարի:
2016 թվականի ամերիկյան կինոակադեմիայի 88-րդ «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում, դերասան և օսկարակիր Լուիս Գոսեթը ներկայացրեց տեսանյութ, որտեղ նշվում էին այն մարդկանց անունները, ովքեր երբևէ կապված են եղել կինոյի, կինոակադեմիայի հետ և հեռացել են կյանքից 2015 թվականին:
Տեսանյութը ուղեկցվում էր «Բիթլզ» խմբի հայտնի «Blackbird» հիթով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)