Հովիկ Աբրահամյանի ու Դավիթ Հարությունյանի հարաբերությունները լարվել են. «ՀԺ»
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով, նոր «Ընտրական օրենսգրքի» մշակման ընթացքում խիստ լարվել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ հարությունյանի հարաբերությունները:
Աբրահամյանը մի քանի այլ կարկառուն ՀՀԿ-ականների հետ կտրուկ դեմ է արտահայտվել ընտրությունների ժամանակ էլեկտրոնային քվեարկության համակարգին: Նրանք մտահոգված են, որ այդպիսով չեն կարողանա ՀՀԿ-ի համար անհրաժեշտ քանակի ձայներ ապահովել: Հարությունյանն էլ ընդդիմացել է, թե այդ համակարգը բոլորովին չի խանգարում, որ նրանք ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար մարդկանց վրա ազդեցություն գործեն մինչեւ քվեարկության գնալը: Այս պաշտոնյաներից յուրաքանչյուրը փորձում է Սերժ Սարգսյանին համոզել, որ ինքն է ճիշտը: Իհարկե, ներիշխանական այս հակասությունը գժտության չի հասել, բայց դեռ հայտնի չէ, թե էլեկտրոնային քվեարկության համակարգի ներդրման դեպքում Սարգսյանն ի վերջո ինչ որոշում կկայացնի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից