ՊԵԿ-ը կառանձնանա ֆիննախի կազմից. ինչ է սպասվում Գագիկ Խաչատրյանին. «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունն առաջիկայում կրկին կառանձնացնի պետական եկամուտների կոմիտեն ՀՀ ֆինանսների նախարարության կազմից եւ այն կդարձնի կառավարությանն առընթեր մարմին: Ըստ լուրերի՝ ՊԵԿ-ը ֆինանսների նախարարության կառույցից հանելուց հետո ֆինանսների նախարար կնշանակվի ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ վերջինս մեկ անգամ արդեն զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը 2012 թվականի հունիսից 2013 թվականի մայիսը: Ըստ նույն լուրերի, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ֆինանսների նախարարության կազմից հանելուց հետո այդ կառույցի ղեկավարի պաշտոնում հավանաբար կնշանակվի Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:
Առայժմ անհայտ է մնում, թե ՀՀ ֆինանսների գործող նախարար Գագիկ Խաչատրյանն ինչ պաշտոնի կտեղափոխվի: Բացառված չէ, որ նա եւս կհամալրի Սերժ Սարգսյանի խորհրդականների շարքը՝ դառնալով թվով 9-րդը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից