«Ժողովուրդ». ՕԵԿ-ականները հերքում են, Բաղդասրյանը` հաստատում
Հայկական Մամուլ
«Օրինաց երկիր» անունը «Հայկական վերածնունդ միավորումով» փոխարինելու վերաբերյալ նորաստեղծ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը նախօրեին իրեն պատկանող «Հ3» հեռուստաընկերության եթերից ուշագրավ խոստովանություն է արել:
«Երբ, որ այդ բոլոր կուսակցություններին ասեցինք՝ եկեք, դառնաք «Օրինաց երկիր», դեմ եղան»,- հայտարարել է Բաղդասարյանը: Թե ինչն է ստիպել նրան այդպիսի ինքնախոստովանություն անել, դժվար է ասել, բայց ամեն դեպքում գնահատելի է Բաղդասարյանի անկեղծությունը: Ի դեպ, նա միայն այդ հարցով չէ, որ անկեղծացավ:
Երբ օրեր առաջ «Ժողովուրդ»-ը ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանին եւ «Վերածննդի» խոսնակին հարցրել էր' Բաղդասարյանն արդյո՞ք հանդիպել է Վարդան Օսկանյանի հետ, նրանք հերքել էին: Բայց մենք, չհավատալով այդ հերքմանը, հրապարակեցինք լուրը' հանդիպման մասին: Եւ, ահա, Բաղդասարյանը հաստատեց մեր տեղեկությունը' հավելելով, որ նախկին ԱԳՆ-ն ինտելեկտուալ մարդ է, եւ նրա հետ հանդիպման ժամանակ քննարկել են «Վերածննդին» առնչվող հարցեր:
Կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից