Դուք մեծ ավանդ եք ներդրել Հայաստանում մաթեմատիկայի զարգացման գործում. Սերժ Սարգսյանը՝ Բորիս Նավասարդյանի
Հասարակություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել մաթեմատիկոս, մանկավարժ, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Բորիս Նահապետյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Դուք մեծ ավանդ եք ներդրել Հայաստանում մաթեմատիկայի զարգացման և դասավանդման գործում: Հեղինակել եք բազմաթիվ գիտական աշխատություններ և դասագրքեր:
Լինելով Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ և հեղինակավոր գիտնական՝ այսօր էլ շարունակում եք Ձեր կարևոր և շնորհակալ առաքելությունը՝ մասնագիտական կրթություն և կյանքի ուղեգիր տալով ապագա մանկավարժների և գիտնականների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ և գիտական ու մանկավարժական նորանոր հաջողություններ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը