Չեք էլ պատկերացնի՝ ինչ եմ պատրաստել «Բավարիայի» համար». Տուխել
Սպորտ
Բունդեսլիգայի 25-րդ տուրի շրջանակներում այսօր՝ մարտի 5-ին, տեղի կունենա առաջնության ամենաառանցքային հանդիպումը. Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ կհյուրընկալի Մյունխենի «Բավարիային»:
Դորտմունդի թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը նախախաղային ասուլիսի ժամանակ նշել է, որ իր թիմը պիտի անի ամենը՝ հաջողության հասնելու համար:
«Մենք, իհարկե, չպետք է կորցնենք հավատը, որ կարող ենք հաղթել: Կարծում եմ՝ խաղի ընթացքում հնարավոր է լինի մի հատված, որը մեզ համար կլինի դժվարին և բարդ, սակայն մենք ունենք հրաշալի երկրպագուներ, ովքեր մեզ կաջակցեն: Մենք ունենք մրցաշարային աղյուսակում միավորների քանակը կրճատելու հնարավորություն և մոտենալու մեր հիմնական մրցակցին: Դուք անգամ պատկերացում չունեք՝ ինչ եմ պատրաստել «Բավարիայի» համար»,- նշել է Տուխելը:
Նշենք, որ այս պահին թիմերի միջև տարբերությունը հասել է 5 միավորի: Թիմերն ունեն համապատասխանաբար 62 և 57 միավոր
Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21:30-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու