Բաքուն այս տարի չի ավելացնելու նավթի արդյունահանումը. SOCAR-ի ղեկավար
Ադրբեջան
Ադրբեջանը պաշտպանում է նավթի արդյունահանումը սառեցնելու ՕՊԵԿ-ի մի շարք երկրների նախաձեռնությունը։ Այս մասին Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևը հայտարարել է Բաքվի ԱՆՍ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նրա խոսքով, «այդ ուղղությամբ քայլեր արդեն արվել են»։ «Մենք արդեն միանում ենք այդ դիրքորոշմանը։ Մենք մտադիր ենք 2016 թվականին սառեցնել նավթի արդյունահանումը, այսինքն՝ պահպանել նույն մակարդակի վրա, և արդեն դադարեցրել ենք արդյունահանման մեծացման նախագծերը։ Ադրբեջանում նավթի արդյունահանումը կմնա ճի գերազանցի նախորդ տարվա մակարդակը»,- ասել է SOCAR-ի ղեկավարը։
Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը փետրվարի կեսերին հայտարարել է, որ երկրիը չի ծրագրում սառեցնել նավթի արդյունահանումը։ Ինչպես «Թրենդ»-ին հայտնել էր էներգետիկայի փոխնախարար Նաթիգ Աբասովը, «Ադրբեջանի բաժընն աշխարհում արդյունահանման ընդհանուր ծավալի մեջ աննշան է և չի ազդում գնագոյացման վրա»։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը