«Հրապարակ». Նորաթուխ պատգամավորին դուր չի եկել օրենսդիր աշխատանքը
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ նորաթուխ պատգամավոր Կարեն Շախմուրադյանին թերևս դուր չի եկել օրենսդիր աշխատանքը, նա արդեն երկու օր է՝ ժամը 12։00-ի գրանցումից հետո խրամատը վազքով լքողներից առաջ է «թռնում» դահլիճից։ Ընդհանրապես, ՀՀԿ-ի հետ կոալիցիայից հետո ՀՅԴ-ական պատգամավորները երկար չեն մնում ԱԺ դահլիճում։ Ի դեպ, խորհրդարանում դեռևս ընդդիմադիր կարգավիճակը պահպանող դաշնակցականներն իրենց պահվածքով արագությամբ նմանվեցին իշխանության ներկայացուցիչներին։ ՎՊ նախագահի տեղակալ Արա Նռանյանը երեկ հրաժարվել է մեր լրագրողի հարցերին պատասխանել՝ նրան ուղղորդելով մամլո խոսնակի մոտ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան