«Բարսելոնա» - «Արսենալ», «Բավարիա» - «Յուվենտուս». բուքմեյքերական կանխատեսումներ
Սպորտ
Այսօր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղերի շրջանակներում «Բարսելոնան» ընդունելու է «Արսենալին»:
Williamhill բուքմեյքերական կենտրոնը հանդիպման ֆավորիտ համարում է կատալոնացիներին, որոնց հաղթանակի հավանականությունը 1.25 է, ոչ-ոքին ունի 5.50 գործակիցը, լոնդոնյան ակումբի հաղթանակը գնահատվում է 13.00 գործակցով:
Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր «կապտանռնագույնների հաղթանակով»՝ 2:0 հաշվով:
«Բավարիա» - «Յուվենտուս» դիմակայության ֆավորիտը մյունխենցիներն են. հաղթանակի հավանականությունը գնահատվում է 1.40 գործակցով, թուրինյան ակումբի հաղթանակի հավանականությունն ունի 8.00 գործակիցը, ոչ-ոքին՝ 4.50:
Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր 2:2 հաշվով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու