Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը ՀՀ-ն ու ԱՄՆ-ն միավորված են ոչ միայն ընդհանուր շահերով, այլ նաև երկարամյա բարեկամությամբ․ Փաշինյանը շնորհավորել է Թրամփին Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Իրանի նախագահ Թեհրանում սկսվել է Իրանի գերագույն առաջնորդի հրաժեշտի պաշտոնական արարողությունը Սպիտակ հաց․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս սահմանափակել դրա օգտագործումը Խնձորի գաղտնի ուժը․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս չանտեսել այն Անքնություն․ երբ քնի պակասը դառնում է առողջական լուրջ խնդիր Բղավել երեխաների վրա․ դաստիարակության արդյունավետ մեթո՞դ, թե՞ սխալ մոտեցում Թեհրան մեկնելուց առաջ․ 10 կարևոր բան, որ պետք է իմանա յուրաքանչյուր զբոսաշրջիկ Իրականում ի՞նչ է թաքնված շագանակագույն աչքերի տակ. հետաքրքիր փաստ, որի մասին քչերը գիտեն Մի քանի վայրկյան և վերջ․ ինչպես է կայծակը խլում մարդկային կյանքեր Ռուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են Կոնստանտինովկան 

«Ես Հարավային Սուդանի նախագահի թեկնածու առաջադրվելու դեպքում ավելի շատ ձայներ կհավաքեմ, քան Նաիրա Զոհրաբյանը՝ ԲՀԿ քաղաքական խորհրդում»

Քաղաքական

MediaMall.am-ի զրուցակիցն է նախկին Սոցապնախարար, նախկին ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը: 

- Պարո՛ն Պետրոսյան, ի վերջո, ի՞նչն էր Ձեզ կուսակցությունից հեռացնելու պատճառը:

- Պատճառն այն է, որ կուսակցության նախագահի պաշտոնը զբաղեցրած Նաիրա Զոհրաբյանը չի հարգում Սահմանադրությունը, օրենքները և ԲՀԿ կանոնադրությունը, նա չի հանդուրժում ոչ մի քննադատություն:

- Այսօր արդեն տարբեր լրատվականներում շրջանառվում էր Նաիրա Զոհրաբյանի արտահայտությունը՝ «ԲՀԿ-ն աստիճանաբար վիրահատական միջոցներով» մաքրազարդելու մասին: Կարելի՞ է ասել, որ «վիրահատության» առաջին ենթարկվածը Դուք էիք:

- Փաստորեն, Նաիրա Զոհրաբյանը նաև վիրաբույժ է, նախկին թատերագետ, լրագրող, պատգամավոր, կուսակցապետ, հիմա էլ վիրաբույժ, գուցե վաղն էլ՝ տիեզերագնաց: Չգիտեի...

Օ, ո՛չ, միայն ո՛չ Զոհրաբյանի ձեռքերով: Վիրահատողի խիղճն ու ձեռքերը պետք է մաքուր լինեն: Իսկ նրա՝ հատկապես ձեռքերը շատ հեռու են մաքուր լինելուց: 

- Նա երեկ ԱԺ-ում խուսափում էր Ձեզ հետ կատարվածի մասին հարցերից: Ի՞նչ է, հարցը համարում է լուծված և վե՞րջ:

- Իհարկե ոչ, ամեն ինչ դեռ առջևում է... Այսօր նա կստանա իմ վերաբերյալ կայացրած ապօրինի որոշումն ինձ տրամադրելու մասին իմ դիմումը, որը կլինի սպասվող դատաիրավական գործընթացի սկիզբը: Իսկ ինչ վերաբերում է լրագրողների հարցերից խուսափելուն, դրա պատճառն այն է, որ նա ասելիք չունի. ի՞նչ ասի, ինչպե՞ս հիմնավորի իր ապօրինությունը: Չէ՞ որ մարդիկ նրան էլ գիտեն, ինձ էլ: Նա առանց խղճի խայթի, կներեք օտարալեզու բառիս համար, հիմա էլ «պադստավկա» է անում Ավանի տարածքային կառույցին, ասել է՝ իրենք են որոշում կայացրել, թող իրենք էլ պատասխան տան: Սա է Նաիրա Զոհրաբյանի իրական դեմքը, ապրելու ոճը:

- Փաստորեն, Դուք վճռակա՞ն եք՝ Ձեր իրավունքները պաշտպանելու հարցում, թե՞ կարող եք նահանջել:

- Նահանջել կարող եմ միայն մեկ դեպքում, երբ ինքը մեծահոգություն ունենա՝ վերացնել (նա ունի այդ իրավունքը) իր ապօրինի որոշումը՝ դրանով կանխելով իր խայտառակությունը ոչ միայն ներպետական, այլև միջազգային կառույցների ու հանրության մակարդակում: Ես ոչ միայն դիմելու եմ դատարան՝ որոշումն անվավեր ճանաչելու, իսկ հետագայում նաև՝ ինձ պատճառած վնասները գանձելու պահանջներով, այլև միջազգային պատկան ատյաներին առաջիկա օրերին նրանց հասանելի լեզուներով հայտարարություն եմ առաքելու Զոհրաբյանի ապօրինությունների մասին, իրազեկելու եմ բոլոր այն հարթակներին, որտեղ նա հաճախ է խոսում մարդու իրավունքից, խոսքի ազատությունից ու ժողովրդավարությունից: Շուտով Եվրոպայի Խորհրդում, Վենետիկի Հանձնաժողովում և այլ կառույցներում կիմանան, թե ով է Զոհրաբյանը, կհասկանան, թե ինչքան մեծ անդունդ կա նրա և մարդու իրավունքների միջև...

- Կարծեք թե նա և իր կողմնակիցները հանդարտվել են, իսկ Դուք շարունակում եք պայքարը:

- Նրա գրչակները հանդարտվել են, քանի որ սպորտային նոր նկարներ չեմ տեղադրել ՖԲ իմ էջում. դե ես արդեն հասկացա, որ Նաիրա Զոհրաբյանին ու նրա «նեղ» շրջապատին առավելապես հուզում են իմ սպորտային կիսամերկ նկարները: Այլևս պեղելու և իրենց զգացումներին հագուրդ տալու նյութեր չկան: Մարդիկ մատնվել են պարապուրդի: Չնայած, Նաիրա Զոհրաբյանին կարող է երկրային լիակատար հանգստություն պարգևել միայն մեկ բան՝ երբ Հայաստանում ստեղծվի ու նրան վստահվի Ինտրիգների հրահրման և բանսարկությունների համակարգման նախարարի պաշտոնը, որտեղ ինքը կլինի՝ ինչպես ձուկը ջրում:

- Երեկ նա ԱԺ-ում հասցրեց հայտնել, որ իրեն բացարձակապես չի անհանգստացնում սպասվող դատական պրոցեսը:

- Դե, մի մոռացեք, որ նա առաջին մասնագիտությամբ թատերագետ է, բա պետք է ձևացներ, բա ինչ պետք է աներ: Բայց ես նրան լավ եմ ճանաչում. նա ահավոր վախեցած է, նա դողում է՝ ինչպես ուռին, անհանգիստ է՝ ինչպես ծննդկանի զարկերակը: Նրա մերձավոր շրջապատից ասում են, որ նա է՛լ ավելի անկառավարելի ու ագրեսիվ է դարձել:

- Մի տեսակ տպավորություն է, թե Դուք դուրս եք եկել անձնական պայքարի: Դա այդպե՞ս է:

- Իհարկե, այս պայքարն ունի անձնականի բաղադրիչ: Բա եթե ապօրինի որոշմամբ իմ բարի համբավն է արատավորվում, բա ո՞վ պետք է իմ փոխարեն պայքարի: Բայց պայքարը զուտ կամ միայն անհատականի խնդիր չէ: Ես հանդիսացա ներկուսակցական դեմոկրատիայի առաջին զոհը, իսկ դա չպետք է անպատասխան մնա. Եթե այսօր Զոհրաբյանը կուսակցականի ողջամիտ քննադատության համար կարող է նրան ապօրինաբար հեռացնել կուսակցությունից, ապա վաղը, եթե, իհարկե, նա մնա կուսակցապետի պաշտոնին, նա կարող է կուսակցությունից հեռացնել իրեն չքծնելու կամ ծուռ նայելու համար: Ի վերջո, սրանով ձևավորվում է ներկուսակցական զոռբայության ու բռնատիրության մթնոլորտ, և կուսակղցությունը ճիշտ ղեկավարելու բացը նա կփորձի լրացնել ավելորդ վարչարարությամբ ու անհարկի ներգործություններով: Դրա համար քոքից է պետք կտրել նրա այդ ցանկությունը:

- Բայց չէ՞ որ նա պնդում է, թե Ձեզ հեռացրել է՝ կուսակցության շահերից ելնելով:

- Կներեք, ես այստեղ մեծ վերապահում ունեմ: Զոհրաբյանը ԲՀԿ-ին սիրում է այնքան, որքան ինձ: Նրան ԲՀԿ հեղինակությունը հետաքրքրում է այնքան, ինչքան ինձ՝ Մայքլ Ջեքսոնի երիկամների աշխատանքը, նա ԲՀԿ-ն կործանում է: Ի վերջո, նա չի հասկանում, որ իր գործողություններով հիմքեր է ստեղծում՝ ԲՀԿ-ին ընդունելու իբրև Հայաստանի միակ կուսակցությունը, որի ներսում գնդակահարվում է խոսքի ազատությունը, բազմակարծությունը, ներքին ժողովրդավարությունը: Նա՝ ուր, խոսքի ազատությունն՝ ուր: Նա ներկուսակցական ինտրիգների մեծագույն վարպետ է, մտքի ազատության երդվյալ թշնամի: Նա օրինականության հետ այնքան կապ ունի, որքան ես՝ Պաղեստինի ազգային ազատագրական շարժման հետ: Եթե ԲՀԿ-ի բարի համբավը նրան հետաքրքրեր, նա պետք է հասկանար, որ ես իր ապօրինի գործողությունների հետևանքով ակամայից պետք է շեշտեմ ԲՀԿ-ի անունը. չէ՞ որ նա իմ գրառումներում, իսկ վաղը նաև՝ դատավարական փաստաթղթերում ու մամուլում հիշատակվելու է ոչ թե որպես Այգեձորցի Նառա, այլ՝ ԲՀԿ նախագահ: Մի՞թե այդքանը նրա համար դժվար է հասկանալ:

Ես վերջին անգամ եմ հորդորում նրան, բարձ պահել ԲՀԿ անունը, «քարը փեշից թափել», վեր կանգնել անձնական ամբիցիաներից ու չեղարկել իր ապօրինի որոշումը: Դրանով նա կկանխի իր հեղինակության վերջին պատառիկների կորուստը: Տեսեք, նա շարունակ խոսում է լեգիտիմությունից, կուսակցական կարգապահությունից ու իր նկատմամբ կուսակցականների հավատից: Եթե նա վստահ է, որ ինձ կուսակցությունից հեռացրել է օրինական կարգով, ապա թող գումարի Քաղաքական խորհրդի արտահերթ նիստ և օրակարգում դնի այդ հարցը:

- Ինչո՞ւ չի անում:

- Նա գիտի, որ ի վիճակի չէ նույնիսկ Քաղաքական խորհուրդ գումարել, մարդկանց հավաքել, առավելևս' իրեն ձեռնտու որոշում պարտադրել: Քաղաքական խորհրդում լավ գիտեն՝ ով, ով է: Նա արդեն շուրջ մեկ տարի, ինչ ոչ բարով դարձել է կուսակցության ղեկավար, Քաղաքական խորհրդի նիստ չի հրավիրել, քանզի ամաչում է տարածքային կառույցների, հատկապես շրջանների մեր նվիրված կուսակցականների հետ հանդիպելուց, քանի որ անվերջ ու անընդմեջ հիասթափեցրել է նրանց: Մինչդեռ Կուսակցության կանոնադրության համաձայն' Քաղաքական խորհրդի նիստեր պետք է գումարվեն առնվազն 2 ամիսը մեկ անգամ: Դե թող հրավիրի ու իմ հարցը դնի քվեարկության:

- Ի՞նչ է, վստահ չէ՞ իր ուժերի վրա:

- Ես Հարավային Սուդանի նախագահի թեկնածու առաջադրվելու դեպքում, օրինակ, ավելի շատ ձայն կհավաքեմ, քան Նաիրա Զոհրաբյանն իր ղեկավարած կուսակցության Քաղաքական խորհրդում: Նա քաղաքական խորհրդում գրեթե ոչ մի համախոհ չունի: Ոչ ոք չի գնա խղճի ու օրենքի դեմ և չի կատարի նրա պահանջը' քվեարկել ապօրինության օգտին: Նա վախենում է Քաղաքական խորհրդի նիստ հրավիրելուց, խնդիրն օրենքով սահմանված եղանակով լուծելուց:

- Ե՞րբ է հրավիրվելու ԲՀԿ հերթական համագումարը:

- Կուսակցությունում մոռացել են' ինչ է համագումարը: Այս տարվա մարտ ամսին պետք է հրավիրվեր: Համագումար հրավիրելն ամեն մեկի խելքի բանը չէ: Այո, այսօր կա համագումարի հրամայականը: Պետք է հրավիրել համագումար, որի օրակարգի առաջին հարցը լինի կուսակցության նախագահի ընտրությունը: Նա այդ պաշտոնին հայտնվեց հանգամանքների պատահական դասավորության արդյունքում, մեկ ակնթարթում՝ առանց երկմտելու, առանց ծանրութեթև անելու: Նա «ընտրվեց» Ծառուկյանի հեղինակությամբ, ում խոսքն անգամ վերջին պահին հարգեցին ու կատարեցին կուսակցականները: Այսօր նա միայն մեկ ճանապարհ ունի՝ լուծելու ներկուսակցական ճգնաժամը. թող Քաղաքական խորհրդի որոշմամբ հրավիրի Համագումար, դնի իր վստահության հարցը, ու ստանա այդ վստահությունը: Դա էապես կամրապնդի նաև ԲՀԿ-ի խարխլված հիմքերը: Բայց նա դա չի անի, չի կարող անել, նա այդքան հեղինակություն չունի: Եթե սխալվեմ, հրապարակավ ներողություն կխնդրեմ նրանից: Տա Աստված սխալվեմ... Բայց՝ դժվար...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ տասնյակ քաղաքներ հետաձգել են Անկախության օրվա միջոցառումները շոգի պատճառովՏարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ինՊուտինը շնորհավորել է Թրամփին Միացյալ Նահանգների 250-ամյակի կապակցությամբՆԳՆ-ում կքննարկեն հայրենական ռազմարդյունաբերական լուծումների կիրառումըԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքըՎենեսուելայի երկրաշարժից հետո Ցունամի անունով շունը օգնել է փրկել 26 մարդուԳրոսսին հայտնել է, թե ինչից է կախված ԱԷՄԳ-ի մուտքը իրանական օբյեկտներԱյսօր Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են խաղաղության մեջ և կառուցում են առևտրային հարաբերություններ․ ԱլիևԱյսօր մենք տոնում ենք ԱՄՆ անկախության հռչակագրի ընդունման 250-ամյա հոբելյանը․ դեսպանատունՉինաստանը մտադիր է զարգացնել հարաբերությունները Իրանի հետԱվտովթար՝ Լոռու մարզում․ Ստեփանավան քաղաքի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն Թրամփը խոստացել է Միացյալ Նահանգները դարձնել ավելի մեծ և ուժեղԻրանը ցուցադրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված պալատը, որը վնասվել է ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքովՀՀ-ն ու ԱՄՆ-ն միավորված են ոչ միայն ընդհանուր շահերով, այլ նաև երկարամյա բարեկամությամբ․ Փաշինյանը շնորհավորել է Թրամփին Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և ԳեղարքունիքումՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներԻրանում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի աջակցություն իշխանությունների Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտՓաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. ԱբրահամյանԹրամփ. ԱՄՆ-ը երբեք կոմունիստական ​​երկիր չի լինիՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Լարսը բաց էԴոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ ՄկրտչյանԹեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Իրանի նախագահԹրամփ. ԱՄՆ-ը Խամենեիի հուղարկավորության պատճառով Իրանին բանակցություններում մեկշաբաթյա ընդմիջում է տվելԹեհրանում սկսվել է Իրանի գերագույն առաջնորդի հրաժեշտի պաշտոնական արարողությունը«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ էՄոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»ՊՆ-ում վհուկների որս է սկսվել․ «Հրապարակ»Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում․ «Փաստ»Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել․ «Հրապարակ»Սպիտակ հաց․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս սահմանափակել դրա օգտագործումըԽնձորի գաղտնի ուժը․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս չանտեսել այնԱնքնություն․ երբ քնի պակասը դառնում է առողջական լուրջ խնդիրԲղավել երեխաների վրա․ դաստիարակության արդյունավետ մեթո՞դ, թե՞ սխալ մոտեցումԹեհրան մեկնելուց առաջ․ 10 կարևոր բան, որ պետք է իմանա յուրաքանչյուր զբոսաշրջիկԻրականում ի՞նչ է թաքնված շագանակագույն աչքերի տակ. հետաքրքիր փաստ, որի մասին քչերը գիտենՄի քանի վայրկյան և վերջ․ ինչպես է կայծակը խլում մարդկային կյանքերՌուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են ԿոնստանտինովկանԱխալքալաքի բնակիչները կդիմեն կառավարությանը, նամակ կուղարկեն Վրաստանի վարչապետին«Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնականԴատարանը փոխել է խափանման միջոցը․ արցախցի երկու մեղադրյալներ ազատ են արձակվելՓեզեշքիանը և Մեդվեդևը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությունըԵրևան, Բաքու, Անկարա․ ԵՄ-ն նոր հնարավորություններ է տեսնում Հարավային ԿովկասումԱվտոբուսը դուրս է եկել ճանապարհից Թուրքիայում․ 40 վիրավոր կաՀաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըԹրամփն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել․ ինչ պայմանավորվածություն են ձեռք բերելԲժիշկը բացահայտել է շոգ եղանակի աննկատելի վտանգները մարմնի համար
Ամենադիտված