Ներխուժել են «Յունիգրաֆ իքս» ընկերության կլինիկա և գողացել շներին
Հասարակություն
Մարտի 15-ի ուշ երեկոյան՝ ժամը 23.30-24։00-ի սահմաններում, մի շարք անձինք ապօրինաբար ներխուժել են «Յունիգրաֆ իքս» ընկերության կլինիկայի տարածք։ Նրանք իրենց հետ տարել են կլինիկայում գտնվող կենդանիների։ Այս մասին հայտարարություն է տարածել ընկերության մամուլի ծառայությունը։
«Յունիգրաֆ իքսը» դեպքի առնչությամբ ահազանգել է ոստիկանություն։ Ոստիկանության աշխատակիցներն անմիջապես արձագանքել են՝ ժամանելով դեպքի վայր։
«Յունիգրաֆ իքսը» հույս է հայտնում, որ շատ արագ կբացահայտվի ապօրինություն գործած անձանց ինքնությունը։
ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնի դարձավ, որ «Յունիգրաֆ Իքս» ընկերության կլինիկայից առևանգել են 12 շուն։ Գործը գտնվում է ՀՀ Քննչական կոմիտեում։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը