Գերհզոր արագությամբ շարժվող պուլսարը փախել է սեփական աստղի պայթյունից մնացած ամպից Դևիսի գավաթ․ բրիտանացիները կիսաեզրափակիչ հասան յոթ տարվա դադարից հետո Խանդանյանին վերջին անգամ տեսել ենք Բունդեսթագի «կռիշում»․ Ղազարյան Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ Սահմանադրության հետ կապված ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ է, որը ստեղծել է Բաքվի բшրբարnuական վարչախումբն իր պահանջով. Ոսկանյան Չինաստանի գործարանների հոկտեմբերյան շահույթն աճել է 20,1%-ով 17%՝ 25%-ի փոխարեն․ ինչի՞ շուրջ են բանակցում ԱՄՆ-ն ու Հնդկաստանը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին հայտարարությունից հետո իմ էջը ենթարկվեց հարձակման. Ջորկաեֆ Թայվանն ընտրում է տեղական իշխանություններին․ ինչո՞ւ է Պեկինը հետևում քվեարկությանը Թուրքիան վավերացրել է Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ պաշտպանության պայմանագիրը Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի ՋԷԿ-ին և հրթիռային վառելիքի բաղադրիչներ արտադրող գործարանին Զելենսկին զգուշացրել է ռուսական նոր զանգվածային հարվածի վտանգի մասին 

«Յուքոմ» ընկերությունը սկսում է ներդնել գերժամանակակից LTE ռադիոհասանելիության ցանց

Հասարակություն

«Յուքոմ» ընկերությունն սկսում է ներդնել գերժամանակակից LTE ռադիոհասանելիության ցանց Հայաստանի ողջ տարածքում: Այդ կապակցությամբ պայմանագիր է ստորագրվել «Էրիկսսոն» ընկերության հետ, որի շրջանակներում «Էրիկսսոնը» տրամադրելու է Ericsson Radio System ընտանիքի ամենառաջատար ռադիոսարքավորումներ, ինչպես նաև գործարկվելու է վերլուծական համակարգ, որը կօգնի գնահատել բաժանորդների փոփոխվող պահանջները եւ խթանել հաճախորդների գոհունակությունը:

LTE ցանցի ներդրմամբ «Յուքոմը» Հայաստանի տարածքում կապահովի բարձրորակ շարժական կապ, անվտանգության բարձր մակարդակ, կներդնի ալեհավաքների գերզարգացած տեխնոլոգիա, կստեղծի ամբողջական IP ցանց, անլար լայնաշերտ հասանելիություն բաժանորդի վերջին մղոնում և երեք ծառայությունների համատեղ տրամադրման հնարավորություն (ձայն, տվյալ, վիդեո):
«Այս ցանցի ներդրմամբ մենք մեր բաժանորդների համար կապահովենք ավելի արագ և որակյալ ինտերնետ, քանի որ ինտերնետը դարձել է մեր առօրյայի կարևորագույն բաղադրիչներից մեկը, և անփոխարինելի է թե´ բիզնեսում, թե´ հասարակական կյանքի այլ բնագավառներում: Բացի այդ, LTE ցանցի ներդրման աշխատանքների ժամանակ կբացվեն բազմաթիվ աշխատատեղեր»,- նշեց «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

LTE ստանդարտն ապահովում է պահանջվող ծառայությունների որակի բազմազան չափանիշներ, որոնք տալիս են էական առավելություններ շարժական կապի այլ տեխնոլոգիաների նկատմամբ:

LTE ռադիոհասանելիության ցանցը բաղկացած է լինելու Հայաստանի Հանրապետությունում ռադիոծածկույթ ապահովող բազմաթիվ բազային կայաններից թե´ Երևանում, թե´ մարզերում: Հանրապետության շատ քաղաքներում արդեն հասանելի կլինի բարձր արագությամբ կապ, իսկ փոքր բնակավայրերում և շատ այլ տարածքներում մաքսիմալ արագությունը կարող է հասնել մինչև 70Մբիթ/վ։

«Մենք շատ ուրախ ենք, որ «Յուքոմ» ընկերությունն ընտրել է հենց մեր կազմակերպությունը այս ռազմավարական ծրագիրն իրականացնելու համար: «Էրիկսսոնի» ամենաժամանակակից հեռահաղորդակցման պլատֆորմի հիման վրա LTE ցանցի ներդրման արդյունքում «Յուքոմը» հնարավորություն կունենա իր բաժանորդներին առաջարկել հայկական շուկայում ամենաբարձր որակ ունեցող բջջային ծառայությունները», - նշեց «Էրիկսսոն Նիկոլա Տեսլա» ընկերության նախագահ Գորդանա Կովաչեվիչը:
Բազային կայաններն օգտագործելու են բարձր հաճախականությունների շերտեր։ Այդպիսով LTE ռադիոհասանելիության ցանցը կապահովի հսկայական թողունակություններ և մաքսիմալ հնարավոր արագություններ։

Ընդհանուր առմամբ LTE տեխնոլոգիայի հիման վրա տրվող ծառայությունները հասանելի կլինեն հանրապետության 800-ից ավելի բնակավայրերում, որը կազմում է բնակչության 95 տոկոսից ավելին։

Նշենք, որ միևնույն ժամանակ որպես ծրագրի մեկնարկ «Էրիկսսոն» ընկերությունը տարածելու է մամուլի հաղորդագրություն, որտեղ «Էրիկսսոնի» Ուկրաինայի և Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Վոյցեխ Բայդան մասնավորապես նշում է. «Հայաստանն այժմ մտել է թվային զարգացման փուլ, որը զուգակցվում է նորարարությունների և նոր ծառայությունների ստեղծմամբ հեռահաղորդակցման բնագավառում, ինչպես նաև նոր ժամանակակից սարքավորումների պահանջարկի աճով: Այս աճող պահանջարկը ենթադրում է այնպիսի ցանցերի ներդրում, որոնք կկարողանան սպասարկել հսկայական ծավալներ: LTE ցանցն, իր հզոր վերլուծական լրակազմով, հնարավորություն կտա «Յուքոմին» ստեղծել լավագույն ցանցը, որը կապահովի բարձրակարգ որակ»:

«Յուքոմ» ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ' «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում: 2016 թվականին «Յուքոմ» ընկերությունը ձեռք է բերել Օրանժ Արմենիա ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը և դարձել նաև բջջային օպերատոր:

Էրիկսսոնը հեռահաղորդակցության տեխնոլոգիաների և ծառայությունների ոլորտում համաշխարհային առաջատար է: Էրիկսսոնի երկարաժամկետ համագործակցությունը հեռահաղորդակցության ոլորտի աշխարհի մեծագույն օպերատորների հետ մարդկանց, կազմակերպություններին և հասարակությանը հնարավորություն է տալիս հնարավորինս բացահայտել իրենց կարողությունները և ապագայի նկատմամբ վստահություն ունենալ:

Ունենալով ավելի քան 115,000 աշխատակիցներից կազմված անձնակազմ և աշխատելով ավելի քան 180 երկրներում՝ Ընկերությունը համադրում է իր գործունեության համաշխարային ընդգրկումը՝ տեխնոլոգիական և ծառայությունների առաջնորդության հետ: Ընկերությունը սպասարկում է ցանցեր, որոնք ունեն ավելի քան 2.5 միլիարդ բաժանորդ: Համաշխարհային բջջային կապի ավելի քան 40%-ը իրականացվում է Էրիկսսոնի ցանցի միջոցով: Հետազոտությունների և զարգացման ուղղությամբ ընկերության ներդրումներն ապահովում են շուկայում ընկերության առաջատար դիրքը և հնարավորություն են տալիս հաճախորդներին առաջարկել միայն լավագույն և առաջադեմ լուծումներ Էրիկսսոնը հիմնադրվել է 1876 թ. և գլխամասային գրասենյակը գտնվում է Ստոկհոլմում, Շվեդիայում: 2014թ. ընկերության զուտ վաճառքները կազմել են 3.1 միլիարդ ԱՄՆ դոլար (SEK 228.0 միլիարդ): Էրիկսսոնը ցուցակված է Ստոկհոլմի NASDAQ OMX և Նյու Յորքի NASDAQ ֆոնդային բորսաներում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանի ԱԳ նախարարը Քուվեյթի վրա հարձակումն անվանել է «պատերազմի պատրաստի սցենար» Եվրամիության առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ յոթնամյա բյուջեի շուրջ Ֆլորիդայում երեկույթի ժամանակ հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել, վեցը՝ վիրավորվել Գերհզոր արագությամբ շարժվող պուլսարը փախել է սեփական աստղի պայթյունից մնացած ամպիցԹրամփն իր նախաձեռնությամբ փոխել է Ռյուտեի հետ համաձայնեցված հայտարարությունըԱՄՆ-ը Գրենլանդիայում ներկայությունն ընդլայնելու մինչև 500 մլն դոլարի նախագիծ է մշակելԴևիսի գավաթ․ բրիտանացիները կիսաեզրափակիչ հասան յոթ տարվա դադարից հետո Խանդանյանին վերջին անգամ տեսել ենք Բունդեսթագի «կռիշում»․ Ղազարյան Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ներկայացուցիչների հետՍահմանադրության հետ կապված ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ է, որը ստեղծել է Բաքվի բшրբարnuական վարչախումբն իր պահանջով. ՈսկանյանՉինաստանի գործարանների հոկտեմբերյան շահույթն աճել է 20,1%-ով17%՝ 25%-ի փոխարեն․ ինչի՞ շուրջ են բանակցում ԱՄՆ-ն ու ՀնդկաստանըՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին հայտարարությունից հետո իմ էջը ենթարկվեց հարձակման. ՋորկաեֆԹայվանն ընտրում է տեղական իշխանություններին․ ինչո՞ւ է Պեկինը հետևում քվեարկությանըԹուրքիան վավերացրել է Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ պաշտպանության պայմանագիրըՈւկրաինան հարվածել է Տուլայի մարզի ՋԷԿ-ին և հրթիռային վառելիքի բաղադրիչներ արտադրող գործարանին Զելենսկին զգուշացրել է ռուսական նոր զանգվածային հարվածի վտանգի մասինԹմրանյութի իրացման դեպք՝ Կոտայքում․ փախչելիս «Mercedes»-ով 500 մ քարշ են տվել ոստիկանինՊաբլո Էռնանդես դե Կոսը՝ Քրիստին Լագարդի իրավահաջորդի թեկնածուԾաղկաձորում մրցում են 11 երկրի խուլ ըմբիշներ․ Հայաստանից՝ ավելի քան 20 մարզիկՈւկրաինայի 45 միլիարդ եվրոյի վարկին կողմ է 24 երկիր․ հարցին կվերադառնան դեկտեմբերինՆերսեսյանը հետ մղեց 11-մետրանոցը, բայց «Արարատ-Արմենիան» պարտվեց Զալցբուրգում10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էԶապորոժիեի ԱԷԿ-ը 28-րդ անգամ անջատվել է էլեկտրացանցիցՔուվեյթում երկու իտալացի է զոհվել․ Թեհրանն առաջարկում է համատեղ քննությունԱվտովթար՝ Երևանում․ մերկասառույցի պատճառով բախվել են «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ըԹրամփը պատրաստ է ընդունել Պուտինին Մայամիում․ Մոսկվան դեռ որոշում չունիԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԼույս չի լինի. հասցեներՀաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններԱլիեւը չի թաքցնում իր գոհունակությունըԹՐԻՓՓ-ի հարցում շտապում ենՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նաԱդրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրըԲրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համարՓոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններինՈ՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունիՌուսաստանում կիբեռհարձակումների աճի պատճառով հոկտեմբերն անվանել են «սև ամիս»Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցելՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ կա 9 տուժած, երեքը՝ ծայրահեղ ծանր վիճակում Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված շուրջ 300 զինծառայողի աճյունԻրաքի դատարանը 8 ֆրանսիացու ցմահ ազատազրկման է դատապարտել ԻՊ-ին անդամակցելու համարՄեծ Բրիտանիան 100 հազար նախկին զինծառայողի պատրաստում է հնարավոր զորակոչինՀյուսիսային Կիպրոսում նավի խորտակման գործով ևս մեկ ադրբեջանցի է ձերբակալվել Թաիլանդի նավթապահեստարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու վերաբերյալ Թրամփի կոչինԻսրայելը պատրաստ է ինքնուրույն հարվածել Իրանին՝ առանց ամերիկյան աջակցության
Ամենադիտված