ՈւԵՖԱ-ն կարգապահական վարույթ է հարուցել «Բորուսիայի» դեմ
Սպորտ
ՈւԵՖԱ-ն կարգապահական վարույթ է հարուցել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ: Այս մասին տեղեկացնում է կառույցի պաշտոնական կայքը:
Գերմանական ակումբը մեղադրվում է Եվրոպայի լիգայի 1/8-րդ եզրափակչի՝ «Տոտենհեմի» դեմ առաջին խաղում պատշաճ կերպով անվտանգությունը չապահովելու մեջ:
Պատճառը «Սիգնալ Իդունա Պարկում» խաղից առաջ տեղի ունեցած ծեծկռտուքն է, որի պատճառն են եղել ոստիկանության և անվտանգության ծառայության աշխատակիցները, ովքեր փակել են խաղադաշտ տանող մի քանի մուտքեր, ինչպես նաև փորձել են ցրել ամբոխը՝ օգտագործելով արցունքաբեր գազ:
Նրանց գործողությունների հետևանքով տուժել է 17 անգլիացի երկրպագու:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու