«Համբալը դու ես», «դիշովկա». Փաշինյանն ու Շմայսը վեճի բռնկվեցին. Ազգային ժողովում իրարանցում է (տեսանյութ)
Քաղաքական
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում կառավարությանը տեսախցիկների և արագաչափերի վերաբերյալ հարց ուղղեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորը նկատեց, որ ինչքան աճում է արագաչափերի և տեսախցիկների թվաքանակը, այնքան ավելանում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ արագաչափերի և տեսախցիկների տեղադրումից հետո, քաղաքացիները 38 միլիարդ դրամ գումար են վճարել, և այդ գումարի կեսը գնացել է մասնավոր «Սեքյուրեթի դրիմ» ընկերությանը, որը, ըստ օդում կախված լուրերի, պատկանում է Սերժ Սարգսյանի ընտանիքին:
Պատգամավորին պատասխանեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե 70 տոկոսով թվերը նվազել են, բայց նախարարի բերած թվերը չեն համապատասխանում միմյանց, Սերժ Սարգսյանը կոմպետե՞նտ է, թե՞ չէ: Հայտարարություն է անում, հետո՝ մի քանի ամիս հետո, ասում եք՝ այդպես չէ:
Այս արտահայտությունից հետո Ազգային ժողովում իսկական իրարանցում սկսվեց: Տեղից սկսեց գոռգոռալ պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ նույն ինքը Շմայսը: Նրան պատասխանելու հասավ Նիկոլ Փաշինյանը, իսկ Շարմազանովն անընդհատ հորդորում էր լռություն պահպանել.
Ընդհանուր թեժ իրարանցումից և գոռգոռոցներից միայն լսվեցին մի քանի «անուշաբույր» արտահայտություններ:
- Համբալը դու ես,- ասաց Փաշինյանը:
- Դիշովկա,- պատասխանեց Շմայսը:
- Դիշովկեն դու ես, արա՛: Հանգստացեք արա,- ասաց Փաշինյանը:
Խոսակցությանը հաջորդեց Շարմազանովի խոսքը. «Ես առաջարկում եմ գործընկերներին, պարոն Փաշինյան, լսեք ինձ, նիստը ես եմ վարում, նույն բանը, որ տասն անգամ կրկնում եք, Ձեր քաղաքական կշիռը չի ավելանում: Հարցը տվել եք պատասխանին սպասեք:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը