Պաշտպանության նախարարությունը պարգևատրեց հայ ըմբիշներին
Սպորտ
Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով՝ հայ մարզիկները պարգևատրվել են մեդալներով:
Հոկտեմբերին Հարավային Կորեայի Մունգյոնգ քաղաքում կայացած Համաբանակային 6-րդ խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարեն Ասլանյանը և Սարգիս Քոչարյանը նվաճել էին համապատասխանաբար արծաթե և բրոնզե մեդալներ, որի համար ՊՆ-ի կողմից պարգևատրվեցին «Վազգեն Սարգսյան» մեդալով:
Իսկ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ստացավ «Գարեգին Նժդեհ» մեդալ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու