Ոչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել է Միջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախում Ադրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետով Փաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համար Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունը Այս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿ Չեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի Հայաստան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ին Մասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքները Փաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքը Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է 

Ծառե՛ր տնկեք, քանի դեռ ծաղրից մեր արմատը չի չորացել

Հասարակություն

Մեր օրերում համացանցը, մասնավորապես՝ որոշ սոցցկայքեր, դարձել են հարմար վայր ինքնահաստատվելու և ներսում կուտակած բացասականը պարպելու համար: Շատ դեպքերում մարդիկ իրենց նույնիսկ հաշիվ չեն տալիս՝ ում և ինչու են քննադատում-ծաղրում, և արդյո՞ք նման քայլերը որևէ դրական փոփոխության են տանում:

Վերջին օրերին բուռն քննարկման-քննադատման կիզակետում հայ եկեղեցու սպասավորներին էին, ովքեր հենց գյուղացիների խնդրանքով գնացել էին օրհնելու վերջիններիս այգիները: Սոցցկայքերի որոշ օգտատերեր տարածեցին այս լուրը՝ մեղադրական, քննադատական ու ծաղրական մեկնաբանություններով... Կատարվածը խոսքի ազատության վառ դրսևորո՞ւմ էր, ինքնահաստատվելու պահա՞նջ, ավելի խելացի, գիտուն և առաջադեմ երևալու ցանկությո՞ւն, թե՞ պարզապես գյուղացուն և նրա հոգսերին, մտածումներին, ներաշխարհին ծանոթ չլինելու հետևանք... բարդ է հստակ ասելը, բայց այն, ինչ կա, իրական է և բարձրաձայնվելու կարիք ունի, պիտի՛ ասվի:

Հայաստանում մարդկանց մի լայն զանգված իր օրվա հացի խնդիրը լուծում է հենց մայր հողից ստացված բերքով: Մինչ մենք քաղաքում անգործությունից կամ ինքներս մեզ արտահայտելու համար գրառումներ ենք անում սոցցացերում՝ ցույց տալու, թե որքան առաջադեմ, գերզարգացած, փայլուն ուղեղի տեր անձնավարություներ ենք, Հայաստանի գյուղերում, բնությանը մոտ կանգնածին բնորոշ պարզ միամտությամբ ու մաքուր հավատով մարդիկ մշակում են հողը, քրտինք թափում, գիշեր-ցերեկ աշխատում և սպասում հասունացող բերքին՝ Աստծուց բարենպաստ եղանակ խնդրելով: Ովքե՞ր ենք մենք, որ քար գցենք նրանց ու նրանց հավատի վրա: Եվ ե՞րբ պիտի վերջապես սովորեք, որ մենք աշխարհ չենք եկել քարեր նետելու՝ անկախ այն բանից՝ հավատ ունենք, թե ոչ, Աստված ունենք, թե ոչ...

Մենք մի բուռ հող ունենք, որտեղից ծնվում են արևահամ պտուղներ տվող ծիրանենիներն ու դեղձենիները, կեռասենիներն ու խնձորենիները… ու գյուղացին, որն այս ամենի տերն ու մշակն է, և գուցե շատ հեռու է մեր, այսպես կոչված, քաղակրթությունից, այո՛, հավատում է, որ հենց Աստվա՛ծ, ով արարել է աշխարհն ու մարդուն մշակ լինելու երջանկությունն է շնորհել, կարող է և պաշտպանել բերքը ցրտահարությունից, կարկուտից...

Իհարկե, աշխարհը վայրկյան առ վայրկյան է զարգանում, բայց դեռ պարզ չէ, թե ուր է տանում մարդուն այդ ամբողջ զարգացվածությունը. առայժմ նկատվում է միայն բնությունից, հողից հեռացում, թվայնացում, բթացում ու անզգայացում...

Բայց ամեն ինչ կորած չէ. «Դեռ չի չորցել արմատը Մեր ծառի»... հայ գյուղացին հոգևորական է հրավիրում իր այգիներ՝ աղոթք կարդալու, օրհնելու ծառերը, ապագա բերքը: Մայրաքաղաքի մեր տաք բնակարաններում՝ համակարգչի առաջ նստած, մեզ համար շատ բարդ է հասկանալ այս գյուղացիներին, փոխարենը հեշտ է ծաղրելը, քննադատելը, մեր ներսում կուտակված մաղձն այս կերպ պարպելը: Բայց ո՞վ է ասել, որ հավատ ունենալը հետամնացություն է, հավատ ունեցողին ծաղրելը՝ առաջադիմություն: Ո՞վ է մեզ վստահեցրել սրանում: Ո՞վ ենք մենք, որ խլենք դիմացինի հավատալու, աղոթքի ուժին հուսալու, Աստծուն վստահելու իրավունքը ու որտե՞ղ է մեր՝ աշխարհում այդքան արդիական, բայց մեր երկիր չհասած հանդուժողականությունը՝ դիմացինի հավատի ու աշխարհընկալումների հանդեպ:

Այգում աղոթք կարդացող քահանային ու գյուղացուն ծաղրելով՝ մենք ավելի առաջադեմ, տնտեսապես հզոր ու կայացած պետություն չենք դառնում, սոցցանցերի մեր քննադատական գրառումներն ազգի մտածողությունը չե՛ն զարգացնում: Որովհետև իրական աճի համար նախ պետք է արմատին, հողին ու բնությանը վերադառնալ ու գտնել Արարչի ներկայությունն ամենուրեք: Եվ դա այլևս հավատ կամ կրոն չէ, դա գիտակցություն է:

Որևէ ուղղությամբ քարեր մի՛ նետեք, փոխարենը՝ ծառեր տնկեք ու հետևեք՝ ինչպես են դրանք աճում ու աճեք դրանց հետ միասին: Գտեք ձեր արմատները, գուցե դրանք հենց միջնադարում են, որպեսզի կարողանաք ճյուղերով հասնել վերև՝ բարձրին, վեհին, ձեր պատկերացրած առաջադեմին: Ու եթե եղանակը բարենպաստ լինի՝ դուք կկարղանաք պտուղներ տալ ու դրանցով բավարարված ու երջանիկ լինել այնքան, որ որևէ մեկին ծաղրելու ու քննադատելու ժամանակ իսկ չմնա:

Ծառե՛ր տնկեք:

Հ.Գ. Հակառակ թվացող բոլոր օրենքների, ու հատկապես՝ գյուղացուն ու հոգևորականին չարախնդորեն քննադատողների' այդ այգու տերն պնդում է, որ իր այգին չի ցրտահարվել: Այս մարդու մեջ է, որ մանանեխի հատիկի չափ հավատը ներգործում է:

Ա. Պողոսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄԷ նախագահի խորհրդականը Flydubai-ի միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակումՈչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել էԵՄ պաշտոնյաները ձգտում են Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ. ՄիրոշնիկԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին քննարկել, թե արդյոք կարող է իր կոնյակը վաճառել ԵՄ-ինՄիջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախումԱդրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետովԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայիցՓաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համարՓրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունըԱյս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿՏարիների թարմացումները չեն երաշխավորում սմարթֆոնի բոլոր նոր գործառույթները. BGRՉեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի ՀայաստանՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ինՄասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքներըՓաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքըԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըՎենսը խոստովանել է, որ Կոնգրեսի ընտրությունները կազդեն նախագահական մրցավազքում իր մասնակցության վրաՀարցված ռուսաստանցիների 72 տոկոսը դրական է գնահատում Պուտինի աշխատանքըՎենսը արհեստական ​​բանականության շուրջ աղմուկը համեմատել է COVID-19 համավարակի հետՍերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել էՀայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալՎոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրերԱյնթապում բախվել են «Մերսեդես»-ն ու անչափահաս աղջկա վարած մոպեդը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀունգարիան Ուկրաինա ո՛չ զորք, ո՛չ զենք չի ուղարկի. ԱԳՆՄարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էՀայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունըՌուսաստանը կարող է մասամբ վերականգնել դիզելի արտահանումը՝ ավելցուկի դեպքումԹրամփի խոսքերը կարող են հուշել Ուկրաինային ռազմական օգնության վերանայման մասին. վերլուծաբանՊետությանը պատճառված վնասի հատուցման վարույթով առգրավվել և ՊՆ-ին է հանձնվել ժամանակակից տեխնիկա՝ իր լրակազմովՊետդեպարտամենտը հաստատել է Եգիպտոսին 320 միլիոն դոլարի ռազմական օգնության տրամադրումըԼուկաշենկո․ «Եթե վստահ եք, որ Ֆրանսիան ձեր կոնյակը կգնի, ապա գնացեք ԵՄ»ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ղասսան Խալիլին«Քույրս 3 մատը կորցրել է»․ Շաքիում վիրավորված կնոջ քույրը մանրամասներ է պատմելՀիմա նա պետք է սովորի վերահսկել իր էգոն, ֆուտբոլը նրան չի սպասի․ Մոուրինյուն՝ Ռոնալդուի որոշման մասինՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումՄի շարք բնակավայրերում գազամատակարարումը կդադարեցվիԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին պայթեցման աշխատանքներ կլինեն. «Ճանապարհային դեպարտամենտ»Զինծառայող է մահացել. Եվրոպային կենդանի-կենդանի խժռում են. ԹրամփԱյս ընտրությունները խաղաղության մասին էին, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ ՋուլհակյանՇաքիի բնակիչ․ «Կինը տուն է եկել, տեսել է՝ ադրբեջանցին իրենց մահճակալին պառկած է եղել, հետո նա կրակել է»Գազամատակարարման համակարգ ջուր է ներթափանցել. Շենգավիթում գազ չի լինի Արթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել էԼիոնում կայացել է Հայաստան–Օվերն-Ռոն-Ալպ տնտեսական համաժողով՝ նվիրված ագրոպարենային ոլորտին և ագրոտուրիզմինՊոմպեյ․ մոխրի տակ մնացած պատմությունԺաննա Անդրեասյանը աշխատանքային այցով մեկնում է ԹբիլիսիՀունգարիան հայտարարել է, որ զենք չի մատակարարի ՈւկրաինայինՇաքիի դեպքով Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվելՄենք կցանկանայինք տեսնել հայ ժողովրդի վերջնական վճիռը. ՀաջիևՈւկրաինան 2027 թվականից չի անդամակցի ԵՄ-ին, հայտարարել է եվրահանձնակատարը
Ամենադիտված