Ոստիկանները և ԱԱԾ աշխատակիցները հայտնաբերել են սպանության փորձի և խուլիգանության համար հետախուզվողին
Իրավունք
Ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում ճշտվել է ապրիլի 13-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզման մեջ գտնվող, 1991 թվականին ծնված, Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչ Անդրանիկ Շահինյանի գտնվելու վայրը:
«Ապրիլի 29-ին օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքի վարչության ծառայողները մայրաքաղաքի Սունդուկյան փողոցի շենքերից մեկի բնակարանից բերման են ենթարկել նրան: Շահինյանը հետախուզվում էր այս տարվա հունվարի մեկին սպանության փորձ և խուլիգանություն կատարելու մեղադրանքներով, խափանման միջոցը' կալանք:
Նախաքննությունը շարունակվում է»:




















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին