Արդարադատության մայորին՝ պաշտոնեական կեղծիքի համար
Իրավունք
Սամվել Ալոյանը 2008թ. դեկտեմբերի 19-ից մինչև 2014թ. հոկտեմբերի 17-ը ժամանակահատվածում աշխատելով ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում որպես գլխավոր մասնագետ՝ հետաքննիչ, ունենալով արդարադատության մայորի կոչում, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ, հանդիսացել է հանցանքի կատարման մեջ կասկածվող անձանց բերման, զննության և խուզարկության ենթարկելու, հետազոտման համար նմուշներ վերցնելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձ:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. հունվարի 4-ին նա անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, կատարել է պաշտոնեական կեղծիք՝ կազմել և հանձնել է պաշտոնական չորս փաստաթուղթ՝ դրանցում մտցնելով ակնհայտ կեղծ տեղեկություններ:
Վերը նշված արարքի համար Սամվել Ալոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի («Պաշտոնեական կեղծիքը») 1-ին մասի հատկանիշով:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին