«Աղմկահարույց դատավոր Մնացական Մարտիրոսյանը թքած ունի փաստերի վրա»
Իրավունք
Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Ինչպես հայտնի է, գործը գտնվում է հայտնի աղմկահարույց դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ (Մացո) վարույթում:
Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց, որ բացարկ են հայտնելու դատավորին, քանի որ փաստաբանի խոսքով, Մնացական Մարտիրոսյանն այս հարցում կանխակալ վերաբերմունք ունի։ «Գևորգ Սաֆարյանի հետ կապված 4 անգամ բողոք ենք ներկայացրել, և դատավորը 4 անգամ կանխակալ վերաբերմունք է ներկայացրել։ Ինչպե՞ս կարող է այս դատավորը արդար վճիռ կայացնել։ Նա թքած ունի բոլոր փաստերի վրա»,- ասաց Հայրապետյանը։ Վերջինս դժվարացավ պատասխանել՝ պատահականությո՞ւն էր գործն այս դատավորին հանձնելը Գևորգ Սաֆարյանի գործը, թե՞ ոչ։ Բայց մի բան հստակ է, փաստաբանի խոսքով, Մնացական Մարչտիրոսյանը չի կարող արդար դատավճիռ կայացնել։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին