Իրանում 370 մահվան դատավճիռ է չեղարկվել զոհերի հարազատների համաձայնությամբ
Իրավունք
Անցած իրանական տարում (ավարտվել է մարտի 20-ին) Իսլամական հանրապետությունում 370 մահվան դատավճիռ է չեղարկվել զոհերի հարազատների համաձայնությամբ: Այդ մասին Թեհրանում կայացաած մամուլի ասուլիսում հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Ղոլյամ Հոսեյն Մոհսենի Էջեին:
«Անցած իրանական տարում 370 կալանավորներ, որոնք դատապարտվել էին մահվան, խուսափել են բարձրագույն պատժաչափից այն հանցագործությունների զոհերի մերձավոր ազգականների համաձայնությամբ, որոնք կատարվել էին դատապարտյալների կողմից»,- գլխավոր դատախազի խոսքը մեջբերել է Irib հեռուստաալիքը:
Իրանական օրենքը մահապավճռի չեղարկում է նախատեսում զոհի մերձավոր ազգականների համաձայնությամբ, պարզաբանել է հեռուստաալիքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը