ՌԴ-ի պատճառով ԱՄՆ-ն մերժել է հայկական ավիաընկերությանը. Զելենսկին դիմել է Չինաստանին (տեսանյութ) Հավայան կղզիներում ժայթքել է Կիլաուեա հրաբուխը Գեղարքունիքում բախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ֆորդ»-ն ու «Տեսլա»-ն․ կա 9 վիրավոր Սա իմ երկիրն է, իմ հողը և վերջ․ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել (տեսանյութ) 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Հակակոռուպցիոն դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքի միջնորդությունը Իրենք անարդար են, անհիմն բաներով են զբաղված. Հովիկ Աբրահամյանը՝ իրավապահներին Իրավապահներին տեղեկություն փոխանցողներն այլևս չեն խուսափի պատասխանատվությունից․ Չախոյան Ռոբերտ Քոչարյանին հիվանդանոցից տեղափոխում են Հակակոռուպցիոն դատարան Առուշ Առուշանյանի հետ որևէ շփում չունեմ. Յոլյան Ուշադրություն․ Օգոստոսի 28-ից Ջրվեժում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Պաշտոնից հեռանալուց հետո Առուշ Առուշանյանի հետ որևէ շփում չեմ ունեցել․ Իրինա Յոլյան 

Ի՞նչ է իրենից ներկայացնում մաքսանենգության ապաքրեականացումը և ի՞նչ ռիսկեր է պարունակում

Իրավունք

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների մասին նախագիծը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն ԱԺ-ում հայտարարեց, որ առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են ԵՏՄ անդամակցության շրջանակներում երկրների ստանձնած պարտավորություններով: Առաջարկվող փոփոխություններից մեկն էլ մաքսանենգության ապաքրեականացումն է:

Դա նշանակում է, որ փաթեթի ընդունումից հետո այն սուբյեկտները, որոնք ապրանքների ներմուծումն ինչ-ինչ պատճառներով կատարել են մաքսային կանոնների խախտմամբ (չի հայտարարագրվել, մաքսային հսկողությունը շրջանցելով է կատարվել, ոչ հավաստի տեղեկություններ են ներառվել հայտարարագրերում) միանգամից ոչ թե քրեական պատասխանատվության են ենթարկվելու, այլ՝ տնտեսվարող սուբյեկտների պակաս վճարած հարկերը և պարտադիր վճարները հաշվարկվելու են, հաշվարկվելու են տույժեր և տուգանքներ, որից հետո, եթե պաշտոնատար անձինք կամ տնտեսվարող սուբյեկտները կփոխհատուցեն պետությանը պատճառած վնասը՝ հարցը կավարտվի վարչական վարույթի շրջանակներում: Իսկ բոլոր այն դեպքերում, եթե չեն փոխհատուցի՝ կկիրառվի Քրեական օրենսգրքի 205 հոդվածը, որը վերաբերում է հարկերից չարամտորեն խուսափելուն: Պարզաբանել է Վախթանգ Միրումյանը: Վերջինս շեշտել է, որ այն չի վերաբերում այնպիսի ապրանքների ներմուծմանը, ինչպիսիք են թմրանյութերը, հոգեներգործուն միջոցները, զենք- զինամթերքը, ռադիոակտիվ նյութերը, կանխիկ դրամական միջոցների ներմուծման համար առավելագույն չափը գերազանցող դրամական միջոցները:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանը դրական գնահատեց կատարվելիք փոփոխությունը: «Տնտեսական իմաստով, եթե նայենք, ապա կարելի է դրական գնահատել սա, որովհետև կարիք չկա տնտեսական գործունեության համար անձանց միանգամից քրեական պատասխանատվության ենթարկել: Կարևորը պատասխանատվությունն անխուսափելի լինի, անգամ եթե այն լինելու է վարչական տուգանքների տեսքով: Կարևորը մաքսանենգություն չլինի, իսկ թե լինելու պարագայում ինչ պատիժ կսահմանի պետությունն այս պահին, այնքան էլ էական չէ: Կարևորը, որ բոլոր դեպքերում պետությունն արձագանքի»,- մանրամասնեց փաստաբանը:

Նրա խոսքով՝ կարելի է լուրջ չափերի տուգանքներ սահմանել և բացարձակ պարտադիր չէ այդ ամենն անել քրեական դաշտում:
«Կարող եք սահմանել խիստ պատժաչափեր, ազատազրկում մինչև 10 տարի, բայց դա կիրառել ընտրովի, ոչ մի էֆեկտիվություն իր մեջ չի ունենա: Բայց միևնույն ժամանակ կարող եք կիրառել վարչական պատասխանատվություն, այսինքն՝ հիմնականում գույքային պատասխանատվության ենթարկել մարդուն և այն կիրառել բոլորի նկատմամբ: Այդ ժամանակ էֆեկտիվությունն ավելի բարձր կլինի: Իհարկե, ապաքրեականացումը չի վերաբերելու այնպիսի ապրանքների ներմուծմանը, ինչպիսիք են թմրանյութերը, հոգեներգործուն միջոցները, զենք- զինամթերքը, ռադիոակտիվ նյութերը, կանխիկ դրամական միջոցների ներմուծման համար առավելագույն չափը գերազանցող դրամական միջոցները: Կարևոր չէ, թե պատասխանատվությունը քրեական է, թե վարչական, կարևորը, որ օրենքը բոլորի նկատմամբ կիրառվի»,- հավելեց Երվանդ Վարոսյանը:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ևս դրական է գնահատում մաքսանենգության ապաքրեականացումը, բացառությամբ վերը նշված դեպքերի: Ըստ նրա՝ եվրոպական գրեթե բոլոր երկրներում մաքսանենգության այս տեսակները (չի հայտարարագրվել, մաքսային հսկողությունը շրջանցելով է կատարվել, ոչ հավաստի տեղեկություններ են ներառվել հայտարարագրերում) գտնվում են վարչական զանցանքի տակ: «Կարծում եմ՝ ռիսկեր չկան: Իմ կարծիքով՝ նորմալ է այս մոտեցումը: Սա հօգուտ տնտեսության է լինելու: Տեսեք՝ պետությանն ավելի ձեռնտու է, որ տվյալ մարդը տուգանք վճարի, քան գնա նստի և պետությունը նրա վրա ավելի գումարներ ծախսի: Վարչական վարույթով երբեմն ավելի մեծ արդյունավետություն է լինում, քան քրեականով»,- տեսակետ հայտնեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Վերջում հավելենք՝ օրենքի այս փոփոխությունը, թե ինչ արդյունավետությամբ կաշխատի Հայաստանում, դժվար է ասել:

Քրիստինա Աղալարյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌԴ-ի պատճառով ԱՄՆ-ն մերժել է հայկական ավիաընկերությանը. Զելենսկին դիմել է Չինաստանին (տեսանյութ) Հավայան կղզիներում ժայթքել է Կիլաուեա հրաբուխը ԱՄՆ-ում կենցաղային վեճի հետևանքով՝ ութ մարդ է մահացելԳեղարքունիքում բախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ֆորդ»-ն ու «Տեսլա»-ն․ կա 9 վիրավոր Սա իմ երկիրն է, իմ հողը և վերջ․ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել (տեսանյութ) ԿՀՎ-ի ղեկավարը Մոսկվա է ժամանել Ռուսաստանի՝ ՆԱՏՕ-ի վրա հարձակվելու ծրագրերի պատճառով․ WSJ42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Հակակոռուպցիոն դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքի միջնորդությունը Կրեմլը հաստատել է՝ Լուկաշենկոն կայցելի ՌուսաստանԻրենք անարդար են, անհիմն բաներով են զբաղված. Հովիկ Աբրահամյանը՝ իրավապահներին Նախատեսվում են արդյոք շփումներ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ․ ՊեսկովԻրավապահներին տեղեկություն փոխանցողներն այլևս չեն խուսափի պատասխանատվությունից․ ՉախոյանՌոբերտ Քոչարյանին հիվանդանոցից տեղափոխում են Հակակոռուպցիոն դատարանԱռուշ Առուշանյանի հետ որևէ շփում չունեմ. ՅոլյանՍտուբը նշել է Ռուսաստանի հետ հակամարտության «լավագույն արդյունքը» Ուկրաինայի համարՈւշադրություն․ Օգոստոսի 28-ից Ջրվեժում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՊաշտոնից հեռանալուց հետո Առուշ Առուշանյանի հետ որևէ շփում չեմ ունեցել․ Իրինա ՅոլյանԶախարովան Գերմանիային մեղադրել է «բացահայտ ռուսաֆոբիայի» մեջԵս ձեր երեխեքի հետ գործ չունեմ՝ ձեր հոր ու ձեր հետ գործ ունեմ. Վահագն Ալեքսանյանը՝ Լևոն ՔոչարյանինԱրայիկ Հարությունյանն իր քաղաքական տրավմաների մուռը մեզանից է հանում. Ագնեսա ԽամոյանԴուք սադրանքների մասին մի խոսեք՝ Հայաստանը ծնկի եք բերել. Յոլյանը՝ Արայիկ ՀարությունյանինՍի Ծինփինը շնորհավորել է Զելենսկուն Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբԱրգամի մեղադրանքը համարում եմ անհեթեթ․ Հովիկ ԱբրահամյանԻնչու են ԱՄՆ-ում կասեցրել ներգաղթային վիզաները․ ԶԼՄԻրանն ու Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացությունից ստացվող եկամուտների բաշխման շուրջՌուբիոն դաշնակիցներին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն չի հարվածի ԻրանինՓոշու պարունակությունը սահմանային կոնցենտրացիան Կենտրոնում գերազանցել է ամբողջ շաբաթԱրտակարգ դեպք Լոռու մարզում․ 36-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել էՓյունիկ գյուղում գտնվող ճամբարի խոհանոցը չի գործիՌուսական զորքերը վերահսկողություն են հաստատել ևս երկու բնակավայրի նկատմամբ․ ՌԴ ՊՆՆեպալում ավերիչ ջրհեղեղից հետո 384 զբոսաշրջիկ և արշավական անհետ կորած է համարվումՊեսկովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին․ «Չէի ուզի հիմա մեկնաբանել»Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամասՌոբերտ Քոչարյանի հարցով Ռուսաստանից այս պահի դրությամբ ոչ ոք չի զանգահարել․ Ալեն ՍիմոնյանՔաղաքական գործիչների ընտանիքներին թիրախավորելը դարձել է իշխանության հիմնական գործիքը․ Տիգրան Աբրահամյան Ուրախ ավտոբուսի ուղևորներին թողեք Գորիս-Կապան ճանապարհով գնան՝ առանց ուղեկցության․ Էդգար ՂազարյանԼևոն Քոչարյանի բնակարանի խուզարկությունը՝ ապօրինի․ պաշտպանությունը դիմել է Վերաքննիչ դատարանՌուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել «10-ը 10-ի դիմաց» ձևաչափովՍուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության ձեռքբերումներըՀրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՔոչարյանի գործով ևս 4 անձ կալանավորվել էԵրևանի 103 շտապօգնության բժիշկը գլխիվայր շրջված մեքենայից փրկել է երեխայի կյանքըՆորաբացի եկեղեցում այս կիրակի պատարագը կմատուցի Ռուբեն ՍրբազանըԾանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Իրանն ԱՄՆ-ին վերջնագիր է փոխանցել.Հայաստանի քաղաքականությունը ցինիկ է․ ՎոլոդինՎերաքննիչ վարչական դատարանի ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորը Ռուստամ Մախմուդյանն է Լսողության հետ խնդիր ունե՞ք. Գարիկ Սարգսյանը վիրավորեց Իրինա Յոլյանին Ռազմավարական համայնքներում անհրաժեշտ է ուժեղացնել գյուղատնտեսական ներուժը․ Յոլյան Փաշինյանի հասցրած վնասը միլիարդավոր կոռուպցիոն գումարներից անհամեմատ մեծ է. Քոչարյան Յոլյանը ինչո՞ւ դուրս եկավ, անընդունելի՞ է եղել Գորիսի համայնքապետի համագործակցությունը մեզ հետ. Թունյան
Ամենադիտված