Հակակարկտայիններ, դե կրակեք յուրացման եղանակով հափշտակությունից հետո
Իրավունք
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Գևորգ Գրիգորյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատվերով հակակարկտային կայանների տեղակայման աշխատանքների իրականացման համար ՀՀ պետական բյուջեից տրամադրված, իրեն վստահված միջոցներից յուրացման եղանակով հափշտակել է խոշոր չափերի գույք:
Նույն քր. գործի շրջանակում Գագիկ Ղալումյանին մեղադրանք է առաջադրվել այն մաբի համար, որ նա հիշյալ նախարարության պատվերով իրականացնելով վերջինիս և «Պոստ Լեքս Քոնսալթինգ» ՍՊԸ միջև կնքված պայմանագրով սահմանված հակակարկտային կայանների տեղակայման նկատմամբ տեխնիկական հսկողության աշխատանքները, դրա փոխարեն օժանդակել է կապալառու ընկերության տնօրեն Գևորգ Գրիգորյանին' իրեն վստահված միջոցներից յուրացման եղանակով հափշտակել առանձնապես խոշոր չափերի գույք:
Վերը նշված արարքների համար Գևորգ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի («Յուրացնելը կամ վատնելը») 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի («Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը») 2-րդ մասի, իսկ Գագիկ Ղալումյանին' 38-179-րդ հոդվածի (յուրացնելուն կամ վատնելուն օժանդակելը) 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին