Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ 

ԼՂՀ օմբուդսմենը բաց նամակով հորդորել է Եվրոպայի հեռարձակողների միությանը չմտնել միջազգային քաղաքականության դաշտ

Իրավունք

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը բաց նամակ է հղել «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի կազմակերպիչներին' իր դժգոհությունը հայտնելով Արցախի դրոշի ծածանման առնչությամբ Եվրոպայի հեռարձակողների միության (ԵՀՏ/EBU) հայտարարության կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

«Նախ և առաջ, Ղարաբաղի ժողովրդի անունից ես ցանկանում եմ իմ անհամաձայնությունը հայտնել ձեր հայտարարության լեզվի հետ կապված, որտեղ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նկարագրված էր որպես բացառապես տարածքային խնդիր Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մենք' ԼՂՀ ժողովուրդը, 1991 թվականից իրականացրել ենք ինքնորոշման մեր հիմնարար և անժխտելի իրավունքը' հռչակելով և պաշտպանելով մեր անկախությունը Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունից: Դա տեղի է ունեցել ամբողջությամբ համաձայն միջազգային իրավունքի և այն ժամանակ ընդունելի խորհրդային սահմանադրական իրավունքի: Հետևաբար, ԼՂ հակամարտության ձեր մեկնաբանությունը հստակ չէ և վիրավորում է իմ ժողովրդին:

Երկրորդը, ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել 2016 թվականի ապրիլի 2-5-ը տեղի ունեցածի վրա, ինչն, անշուշտ, հստակեցնում է երգի մրցույթի մասնակցի' ԼՂՀ ազգային դրոշը ցուցադրելու անձնական շարժառիթը»,- ասվում է նամակում:

Մելիքյանն ուշադրություն է հրավիրել ապրիլյան դեպքերի առնչությամբ ԼՂՀ օմբուդսմենի գրասենյակի պատրաստած զեկույցին, որտեղ ներառված են հայ զինվորների գլխատման, ծերերի բարբարոսական սպանության, դպրոցները ռմբակոծելու փաստերը, որոնք հենց Եվրոպայում են տեղի ունեցել:

«Մրցույթի մասնակիցը' որպես պատասխանատու եվրոպացի, ով հոգ է տանում եվրոպական արժեքների մասին և փնտրում է ժողովորդավարություն ու խաղաղություն, այս բարբարոսական կոտորածների դեմ բացառապես խաղաղության և միասնության կոչ է արել' ցուցադրելով ԼՂՀ դրոշը' հանուն այն մարդկանց, ովքեր զոհվել են 40 օր առաջ այն հողի վրա, որը մեր տունն է: Այդուհանդերձ, դուք սպառնացել եք պատժամիջոց կիրառել մասնակցի նկատմամբ' լռեցնելով նրա խոսքի ազատության ադեկվատ դրսևորումը:

Եվրոպան միասնական է մարդու հիմնարար իրավունքների արժեքների շուրջ, և այս արժեքների հիմքում խոսքի ազատությունն է: Քանի որ խոսքի սուբյեկտը հատուկ կարևորություն ունի, ուստի և խոսքի ազատությունը որևէ սահմանափակում չպետք է ունենա: ԻԼԻՊ-ի ոճով իրականացվող գլխատումները և մյուս սարսափելի պատերազմական հանցագործություններն Ադրբեջանի զինված ուժերն իրականացրել են ընդամենը 40 օր առաջ, և Ադրբեջանը բացեիբաց սպառնում է կրկնել դրանք, եթե իմ ժողովուրդը չհնազանդվի Ադրբեջանի Հանրապետության օրենքին' մի պետություն, որը հայաֆոբիայի պետական-նավթային քաղաքականություն է վարում:

Ես ապավինում եմ ձեր գիտակցությանը' որպես եվրոպացիների' հիշելու Եվրոպայի հիմնարար արժեքները, որոնք ընկած են Ջոն Լոկի, Վոլտերի, Կանտի ուսմունքներում, այլ ոչ թե Հիտլերի և Մուսոլինիի: Ես հորդորում եմ ձեզ լինել խաղաղության և միասնության կողմից: Ի վերջո, ես կոչ եմ անում ձեզ մնալ երգի մրցույթի ձևաչափի շրջանակում և չմտնել միջազգային քաղաքականության դաշտ»,- ասվում է նամակում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա»
Ամենադիտված