Ներկայանալով իբրև Միգրացիոն պետական ծառայության աշխատակից
Իրավունք
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Նվեր Առաքելյանը 2015թ. հունիսի սկզբներին տեղեկանալով, որ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի բնակիչ Լևոն Սահակյանի վրա Ռուսաստանի Դաշնության մուտք գործելու արգելք է դրված, վերջինիցս խարդախությամբ գույք հափշտակելու դիտավորությամբ, խաբեությամբ' ներկայանալով իբրև ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակից, չարաշահել է Լ. Սահակյանի վստահությունը ու նրան գցել մոլորության մեջ:
Ըստ մեղադրական եզրակացության, Ն. Առաքելյանը Լևոն Սահակյանին խոստացել է որոշակի գումարի դիմաց հանել նրա' Ռուսաստանի Դաշնության մուտք գործելու արգելքը, ապա նշված պատրվակով 2015թ. հունիսից մինչև նույն թվականի սեպտեմբեր ժամանակահատվածում Մասիս քաղաքի վարչական տարածքում Լևոն Սահակյանից մաս-մաս ստացել է ընդհանուրը 1 մլն 512 000 դրամ ու հափշտակել այն:
Վերը նշված արարքի համար Նվեր Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի («Խարդախությունը») 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշով:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին