Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ 

Բարձրաստիճան պաշտոնյաները «գցել են» քաղաքացուն. փաստաբանը դիմել է Գևորգ Կոստանյանին

Իրավունք

Փաստաբան Կարեն Կիրակոսյանը շուրջ 5 տարի ոստիկանության նախկին ՔԳՎ-ում, իսկ հետագայում՝ Քննչական կոմիտեում քննվող մի քրեական գործի շրջանակներում բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին, որի նախաքննությունը, ըստ փաստաբանի, կատարվում է ո՛չ օբյեկտիվ, ո՛չ լրիվ ու ո՛չ բազմակողմանի:

Այս գործը բանկի գումարների հափշտակության, կանխամտածված սնանկության, լիազորությունների չարաշահմամբ՝ բանկին ու այլ անձանց վնաս պատճառելու, քաղաքացի Արայիկ Սարգսյանին խաբեությամբ գույքային վնաս պատճառելու ու հարկերից խուսափելու մասին է, որը գործնականում քննվում է որպես խարդախության վերաբերյալ գործ ու 5-րդ տարին է՝ քննիչները հանգում են հետևության, որ խարդախություն տեղի չի ունեցել: 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում տուժող Արայիկ Սարգսյանը որոշ մանրամասներ ներկայացրեց. ըստ նրա՝ ինքը ցանկացել է իր ունեցած հողատարածքները վաճառքի հանել: Հանդիպել է ոմն Սարգիս Կարապետյանի հետ, ով առավել հայտնի է Կադաստրի Սաքո մականվամբ (ի պաշտոնե եղել է Էրեբունու կադաստրի նախկին պետ) նրան խոստացել է հողատարածքը գրավ դնել «Արցախբանկ»-ում և հողատարածքի համար վճարել իրական արժեքից քառակի շատ՝ մոտ 400.000 դոլար: 

«Հողատարածքը գրավադրելուց հետո Սարգիս Կարապետյանը սկսում է խուսափել ինձանից, գնում եմ բանկ ու պարզում, որ 1.080.000 ԱՄՆ դոլար Սարգիս Կարապետյանն ու «Արցախբանկ»-ի «Նաիրի» մասնաճյուղի կառավարիչ Զ.Ավետիքյանը (ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության բարձրաստիճան պաշտոնյա Արծրուն Թորոսյանի փեսան է) արդեն ստացել են, բայց ինձ հետ լրիվ ուրիշ խոսակցություն են տարել: Ընկա պատմությունների մեջ՝ Զորիկ, ի՞նչ եղավ, Սարգիս, ի՞նչ եղավ, էսօր-վաղը գցեցին, շատ մարդիկ խառնվեցին: Կարգավորելու նպատակով հաջորդող լիազորագիր տվեցի, որպեսզի իմ փողը տային, այդ ժամանակ ինձ 40.000 դոլար տվեց Զորիկը, որպեսզի չբողոքեմ: Հաջորդող գրավը ձևակերպեցինք, ու նրանք նորից կորան: Հետո ճշտեցի, որ իրենք 500.000 էլ էին հանել, բայց իմ տարածքները ես վաճառքի էի հանել ընդամենը 390.000 դոլարով: Իմ տարածքներով իրենք բանկից 1.510.000 դոլար փող են հանել:

Ըստ տուժողի՝ «Ակցեռն» գործակալության կողմից իր գույքը գնահատվել է իրական ամենաբարձր գնից էլ անհամեմատ բարձր՝ մոտ 2 միլիոն դոլար, որը, ըստ նրա, անհնար էր և իր գույքը չէր կարող այդքան արժենալ: 

«Երկրորդ անգամ ևս խաբվեցի, կանչեցին ինձ, ասեցին՝ վարկ ենք ձևակերպում, տունդ դիր գրավ, այդ վարկը մենք կփակենք, վարկ ձևակերպեցին, տունս գրավ դրեցի, այդ վարկն էլ վրաս թողեցին, էսօր էլ տունս տանում են՝ աճուրդով վաճառեն»,- ասաց Սարգսյանը և հավելեց, որ քննիչները մատը մատին չեն տալիս,  հարցումներ է ուղարկում, միջնորդություններ է ուղարկում, բայց մեկ բառով մերժում է ստանում՝ անհիմն է: 

Փաստաբան Կարեն Կիրակոսյանն իր բողոքում դժգոհություն է հայտնել Քննչական կոմիտեի ՀԿԳ ԳՎ գործելակերպից և խնդրում է սույն քրեական գործի նախաքննությունը հանձնարարել ՀՀ ցանկացած այլ նախաքննական մարմնի կամ ՔԿ այլ ստորաբաժանման:

Նելլի Ավետիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա»
Ամենադիտված