ՀՀ քաղաքացին մեղադրվում է ուկրաինուհու բռնաբարության մեջ
Իրավունք
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դեռ չի ավարտվել դատաքննությունը դեռ անցյալ տարվանից սկսված մի քրեական գործի, որով ՀՀ քաղաքացի Հովհաննես Մովսիսյանը մեղադրվում է ուկրաինուհու բռնաբարության համար:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Մովսիսյանը 2005թ. հոկտեմբերի 3-ին, ժամը 4-ից մինչև 4:30-ը ժամանակահատվածում, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, Մարիյա Ալեևային քարշ է տվել Ուկրաինայի Բերդյանսկ քաղաքի Վոլկովի փողոցի թիվ 20 հասցեում գտնվող «Պրիազովյե» առողջարանի տարածքում առկա թփուտ:
Այստեղ, Հ. Մովսիսյանը, ըստ մեղադրական եզրակացության, Մ. Ալեևայի նկատմամբ բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություն, իսկ այնուհետև բռնություն գործադրելով, դարձյալ նրա կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:
Վերոնշյալ արարքի համար Հովհաննես Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի («Բռնաբարությունը») 1-ին մասի և 139-րդ հոդվածի («Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները») 1-ին մասի հատկանիշներով:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին