Իմացել են, որ Ավետարանական եկեղեցին լավ էլ հարուստ է ու…
Իրավունք
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Վլադիմիր Ասրյանը Տարոն Նավասարդյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբով, ուրիշի գույքի խոշոր չափերով գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2015 թվականի հոկտեմբերի 13-ի ժամը 17-ից մինչև հաջորդ օրը, ժամը 11-ը ժամանակահատվածում ապօրինի մուտք են գործել Ստեփանավան քաղաքի Աշոտ-Երկաթ մայրուղու թիվ 1 հասցեում գործող Ավետարանական եկեղեցի և այնտեղից գաղտնի հափշտակել եկեղեցու առաջնորդ Սոս Մաթևոսյանին պատկանող, ընդհանուրը 2 316 000 դրամ արժողության գույքը: Գուցե մտածել են, թե աղանդների դեմ պետք է այսպես պայքարել, բայց դե օրենքը մնում է օրենք:
Վերը նշված արարքի համար Վլադիմիր Ասրյանին և Տարոն Նավասարդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի («Գողությունը») 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին