Գողություն «Քարֆուր» հիպերմարկետից
Իրավունք
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արթուր Ավետյանը որպես վաճառող աշխատելով «ՄԱՖ Հայփերմարքեթս էյ էմ» ՍՊ ընկերությանը պատկանող «Քարֆուր» ապրանքանիշի հիպերմարկետում, 2015թ. հուլիսի 5-ին, ժամը 23:00-ի սահմաններում խանութի սրահը կարգի բերելու ընթացքում էլեկտրատեխնիկայի վաճառքի տաղավարից գաղտնի հափշտակել է 255 000 դրամ արժողության մեկ հատ «Այփադ»:
Բացի վերը նշվածից, Ա. Ավետյանը, ըստ մեղադրական եզրակացության, 2015թ. հուլիսի 14-ին, ժամը 23:00-ի սահմաններում հիշյալ հիպերմարկետի սրահը կարգի բերելու ընթացքում էլեկտրատեխնիկայի վաճառքի տաղավարից գաղտնի հափշտակել է 253 000 դրամ արժողության մեկ հատ «Այփադ»:
Համաձայն քր. գործի նյութերի, Ա.Ավետյանը նույն հիպերմարկետի էլեկտրատեխնիկայի վաճառքի տաղավարից մեկ «Այփադ» էլ գաղտնի հափշտակել է 2015թ. հուլիսի 18-ին, ժամը 23:00-ի սահմաններում:
Վերը նշված արարքի համար Արթուր Ավետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի («Գողությունը») 1-ին մասի հատկանիշով:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին