Զինվորի անգործության հետևանքով հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբն անարգել ներթափանցել է դիրքի թիկունք
Իրավունք
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Շահեն Բաղդասարյանը հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայող, նշանակված լինելով մարտական դիրքի թիկունքում որպես դարանի խմբի ավագ՝ խախտել է մարտական հերթապահության կրման կանոնները, մասնավորապես՝ դրսևորել է անգործություն՝ չի իրականացրել և կազմակերպել դարանակալմանն ուղղված անհրաժեշտ գործողություններ:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Շ. Բաղդասարյանը 2015թ. դեկտեմբերի 17-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, հավելյալ տեղեկանալով հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման վերաբերյալ, շարունակել է նույն վարքագիծը, որի պայմաններում հաջորդ օրը՝ ժամը 03:40-ի սահմաններում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբն անարգել ներթափանցել է նշված դիրքի թիկունք ու հարձակվել դիրքի գետնատնակում, ինչպես նաև դրան մոտ գտնվող դարանակալման խմբի զինվորների վրա: Զինծառայողի հիշյալ անգործության հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ՝ մի քանի զինծառայողներ սպանվել են, իսկ որոշներն էլ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Վերը նշված արարքի համար Շահեն Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի («Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը») 3-րդ մասի հատկանիշով, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին