Ոչ մի անգամ մրցավարը իմ օգտին չի սխալվել. Կլոպը Եվրոպայի լիգայի եզրափակչի մասին
Սպորտ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է թիմի պարտությունը Եվրոպայի լիգայի եզրափակչում.
«Մարզչի կարգավիճակում շատ խաղերի եմ մասնակցել, սակայն հաճախ չես տեսնի, որ գլխավոր մրցավարը անտեսի եզրային մրցավարի արձագանքը: Վերջին տարիների ընթացքում մի քանի եզրափակչում եմ պարտվել, սակայն ոչ մի անգամ մրցավարը իմ օգտին չի սխալվել: Դա, սակայն, վստահաբար կփոխվի: Մեզ պարզապես շատ եզրափակիչներ են պետք: Այս խաղին մրցավարի երկու որոշում մեր օգտին չէր: Սրա հետ մեկտեղ պարտության պատճառները պետք է փնտրենք մեր մեջ: Ֆուտբոլիստներս կորցրին վստահությունը իրենց խաղաոճի նկատմամբ, սկսեցին նյարդայնանալ և սխալներ թույլ տալ պաշտպանությունում: Սա վկայում է, որ մեր առաջընթացը այնքան էլ մեծ չէր որքան կարծում էինք: Սակայն մենք առաջ կշարժվենք` օգտվելով այս փորձից: Համոզված եմ՝ մենք ավելի ուժեղ կդառնանք, բայց այսօր հիասթափված ենք»,- մարզչի խոսքը մեջբերում են goal.com-ն ու ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիեցնենք, որ գավաթի համար պայքարում «Լիվերպուլը» 1:3 հաշվով պարտվեց «Սևիլիային»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու