Բռնցքամարտիկ Աշխեն Հովհաննիսյանը պարտվեց աշխարհի առաջնության առաջին մենամարտում
Սպորտ
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը:
Մեկնարկային մենամարտում 60 կգ Աշխեն Հովհաննիսյանը պարտություն կրեց: Հայ բռնցքամարտիկը ուժերն էր չափում Ուկրաինան ներկայացնող Յուլյա Ցիպլակովայի հետ:
Ավելի վաղ՝ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը հաղթել էր ուկրաինացի Տատյանա Կոբուն և դուրս եկել 1/16 եզրափակիչ:
Աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվում է Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու